Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԻԿԱՄԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«30» հուլիս 2024 թ. N 242-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՐԻԿԱՄԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

Հրամայում եմ

1. Հաստատել երիկամի վնասվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

30.07.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«30» հուլիս 2024 թվականի

N 242-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԵՐԻԿԱՄԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) S37.0 Երիկամի վնասվածք

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Ըստ ծանրության աստիճանի.

1-ին աստիճան` հեմատոմա և/կամ ցնցում. չմեծացող սուբկապսուլյար հեմատոմա կամ պարենքիմայի ցնցում առանց պարենքիմայի պատռվածքի։

2-րդ աստիճան` չմեծացող հարերիկամային հեմատոմա` սահմանափակված Գերոտի փակեղով։ Պարենքիմայի պատռվածք մինչև 1սմ (ներառյալ) չափի առանց մեզի էքստրավազացիայի։

3-րդ աստիճան` պարենքիմայի պատռվածք 1սմ-ից մեծ չափի առանց մեզի էքստրավազացիայի։ Ցանկացած վնասվածք՝ ընդգրկող երիկամի անոթները կամ ակտիվ արյունահոսություն սահմանափակված Գերոտի փակեղով։

4ա աստիճան` պարենքիմայի պատռվածք, որը ընդգրկում է ԲԱՀ-ը (բաժակ-ավազանային համակարգ) և առկա է մեզի էքստրավազացիա։ Ավազանի պատռվածք և/կամ ԱՄՍ (ավազան-միզածորանային սեգմենտ) լրիվ պատռվածք։

4բ աստիճան` երիկամի սեգմենտար երակի կամ զարկերակի վնասվածք։ Ակտիվ արյունահոսություն Գերոտի փակեղից դուրս դեպի որովայնի խոռոչ կամ հետորովայնամզային տարածություն։ Երիկամի սեգմենտար կամ լրիվ ինֆարկտ անոթների թրոմբոզի պատճառով, առանց ակտիվ արյունահոսության։

5ա աստիճան` պատռված-ջնջխված երիկամ` նորմալ անատոմիայի բացակայություն։

5բ աստիճան` անոթային-երիկամային երակի և զարկերակի վնասվածք կամ ավուլսիա։ Դեվասկուլյարիզացված երիկամ ակտիվ արյունահոսությամբ

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ուրոլոգ

8) Գանգատներ Ցավ գոտկային շրջանում, հեմատուրիա, զարկերակային ճնշման իջեցում, տախիկարդիա, գոտկային շրջանում մաշկի ամբողջականության խախտում, կապտուկներ, վերք։ Պացիենտը կարող է առհասարակ գանգատ չնշել։ Հնարավոր են գանգատներ կապված այլ օրգան-համակարգերի վնավածքների հետ։

9) Անամնեզ Հնարավոր է նշի վնասվածք ստանալու հանգամանքները, որից պարզ կդառնա վնասվածքի մեխանիկան։

10) Զննման արդյունք/Ցուցում Կատարվում է արտաքին զննում, ֆիզիկալ զննում։

11) Հոսպիտալացման ցուցում ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում,

բ․ կոնսերվատիվ բուժում ստացիոնար պայմաններում` հեմոդինամիկ կայունությունը պարբերաբար վերագնահատելով,

գ․ բարդությունների մենեջմենթ (ընդգրկել նաև դեղորայքային բուժում ՄՈՒՎ (միզուղիների վարակ) սրացման շրջանում)։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Վիրաբույժ (ընդհանուր) 0.4 -

2) Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) 0․4 -

3) Երիկամաբան (նեֆրոլոգ) 0.2 -

4) Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) 0.2 -

5) Ներզատաբան (էնդոկրինոլոգ) 0.2 -

6) Նյարդաբան 0.2 -

7) Ուռուցքաբան 0.1 -

8) Արյունաբան, տրանսֆուզիոլոգ 0.3 -

9) Սրտաբան 0.3 -

10) Ֆթիզիատր 0.05 -

11) Թունաբան (տոքսիկոլոգ) 0.05 -

12) Ալլերգոլոգ և իմունոլոգ 0.05 -

13) Գինեկոլոգ 0,2 -

14) Վնասվածքաբան 0,6 -

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 - Հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում

2) Առկա չէ Գլուկոզի մակարդակի որոշում 1 -

3) Առկա չէ Միզանյութի որոշում 1 -

4) Առկա չէ Կրեատինինի մակարդակի որոշում 1 -

5) Առկա չէ Արյան խումբ և ռեզուս գործոն 1 -

6) Առկա չէ Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+,), իոնիզացված Ca 1.5 -

7) Առկա չէ Տրոպոնին I-ի որոշում 0.1 - Սրտամկանի սուր ախտահարման հայտնաբերում

8) Առկա չէ Մեզի, արյան, կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում 0.5 - Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում

9) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 - Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում

10) Առկա չէ Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի (կապված և ընդհանուր) մակարդակի որոշում 0,7 - Լյարդի ֆունկցիայի գնահատում

11) Առկա չէ Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս+ միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում, ֆիբրինոգեն, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեկս 1 - Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

12) Առկա չէ Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հայտնաբերման նպատակով 0,7 - Հարուցչի հայտնաբերում

13) Առկա չէ Թթվա-հիմնային հավասարակշռություն 1 - Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

14) Առկա չէ Գերձայնային հետազոտություն տրանսաբդոմինալ, ըստ անհրաժեշտության նաև տրանսվագինալ 1 - Հետորովայնամզային տարածության, որովայնի և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայության, երիկամի կառուցվածքի փոփոխության, հեմատոմայի, պարենքիմայի պատռվածքի հայտնաբերում։

15) Առկա չէ Ցիստոսկոպիա 0․1 - Կատարվում է միզածորանի ստենտավորման ժամանակ

16) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 0․8 - Նախավիրահատական հետազոտություն

17) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստավորման 1 - Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, անատոմիայի, վնասվածքի աստիճանի, հարակից օրգան-համակարգերի մասին։ Վնասվածքի աստիճանի գնահատում։ Հետագա հսկողություն։

18) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի 0.1 -

19) Առկա չէ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա 0.1 - Էզոֆագիտ, գաստրիտ, բուլբիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդոթյան և նեոպլաստիկ/չարորակ պրոցեսի հայտնաբերում:

20) Առկա չէ Կոլոնոսկոպիա` բիոպսիայով/անզգայացումով 0.1 - Աղիների բորբոքային պրոցես, նեոպլաստիկ/չարորակ փոփոխություններ, դիվերտիկուլներ և պոլիպների հայտնաբերում

21) Առկա չէ Էլեկտրասրտագրություն 1 - Ախտաբանական փոփոխություններ (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ)

22) Առկա չէ Էխոսրտագրություն 0․3 - Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ:

23) Առկա չէ Պիելոգրաֆիա 0․3 - Երբեմն անհրաժեշտ է կատարել ներվիրահատական, երբ այլ մեթոդները անհասանելի են։

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջի-նացված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հա-ճախա-կանու-թյուն Միջին օրա-կան չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ 3000մլ պլաստիկե փաթեթ 1-3 500-2000մլ 1000-4000մլ Ըստ ցուցումների

2) Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ ամպուլներ 3 30մգ 60մգ Ըստ ցուցումների

3) Պարացետամոլ 500մգ, 1000մգ Պարացետամոլ 500մգ, 1000մգ դեղահատեր 1-4 2000մգ 4 000մգ Ըստ ցուցումների

4) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ ամպուլներ 2 4մլ 12մլ Ըստ ցուցումների

5) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 75մգ/3մլ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 75մգ/3մլ ամպուլներ 2 6մլ 12մլ Ըստ ցուցումների

6) Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ մ/մ ներարկման 30մգ/մլ Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ մ/մ ներարկման30մգ/մլ ամպուլներ 4 40-120մգ 80-240մգ Ըստ ցուցումների

7) Լօրնոքսիկամ լուծույթ ն/ե ներարկման 8մգ Լօրնոքսիկամ լուծույթ ն/ե ներարկման 8մգ ամպուլներ 2 8-16 24-48 Ըստ ցուցումների

8) Պեթիդին լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ կամ Տրամադոլ տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ Պեթիդին լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ կամ Տրամադոլ տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ ամպուլներ 1 50-100մգ 100-200 Ըստ ցուցումների

9) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ մոմիկներ ուղիղաղիքային 1-2 100-150 300-450մգ Ըստ ցուցումների

10) Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ նախալցված ներարկիչներ 1-2 0,3-0,6մլ - Որոշ դեպքերում մինչև 28 օր

11) Տրիմետոպրիմ Տրիմետոպրիմ 160մգ 2,5 400 2800 7 օր, քիչ կիրառական

12) Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ դեղահատեր 2,5 400/2000 մգ 2800/14000 7օր քիչ կիրառական

13) Ցեֆալոսպորիններ 2-րդ և 3-րդ խմբեր Բիոքսոն ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ, Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ, Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ Բիոքսոն ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում տրիսեսկվիհիդրատ) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ, Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ, Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 1000մգ ամպուլարեն 1-2 1000-2000մգ օր 14-28գ 7օր

Հիմնականում որից մոտ 5 օրը ամբուլատոր պայմաններում

14) Ամինոպենիցիլին + բետալակտամազայի ինհիբիտոր Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+62,5մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+62,5մգ դեղահատեր 3 975-1875մգ 6825/13125 7օր քիչ կիրառական

15) Ցիպրոֆլոքսացին 500մգ Ցիպրոֆլոքսացին 500մգ դեղահատեր 2 500մգ 2 անգամ 3000 3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր)

16) Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ)500մգ Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) 500մգ դեղահատեր 1 - - քիչ կիրառական

17) Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) 3գ Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) 3գ գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 1 - - քիչ կիրառական

18) Ֆուրազիդին (կալիումի ֆուրազիդին) 25մգ, 50մգ Ֆուրազիդին (կալիումի ֆուրազիդին) 25մգ, 50մգ դեղապատիճներ 1-3 - - քիչ կիրառական

19) Պիվմեցիլինամ 400մգ Պիվմեցիլինամ 400մգ դեղահատեր 3 - - քիչ կիրառական

20) Գենտամիցին Գենտամիցին դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 40մգ/մլ ամպուլներ 5մգ/կգ - - քիչ կիրառական

21) Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 500մգ/2մլ Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 500մգ/2մլ ամպուլներ 15մգ/կգ - - քիչ կիրառական

22) Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ սրվակ 3 - - քիչ կիրառական

23) Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ սրվակ 2-3 4․5-9գ - քիչ կիրառական

24) Պլազմոմիցին լուծույթ կաթիլաներարկման 500մգ/10մլ Պլազմոմիցին լուծույթ կաթիլաներարկման 500մգ/10մլ սրվակ 15մգ/կգ - - քիչ կիրառական

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) Էմպիրիկ հակաբակտերիալ բուժում` եթե ֆտորքինոլոն-կայուն կամպիլոբակտերը քիչ հավանական է` 11-24-րդ ենթակետերի համապատասխան,

4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության անհրաժեշտէ կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Միզային կաթետերի տեղադրում 1 -

2) Միզածորանային ստենտի տեղադրում 0.7 -

3) Նեֆրոստոմիկ խողովակի տեղադրում 0,7 -

4) Էպիցիստոստոմիկ խողովակի տեղադրում 0,05 -

5) Կախված վնասվածքի աստիճանից, տեսակից և հեմոդինամիկ ստաբիլությունից ընտրվում է կոնսերվատիվ կամ վիրաբուժական տակտիկա։ Երբեմն կարող է կիրառվել ընտրողական անգիոէմբոլիզացիա ակտիվ երիկամային արյունահոսության դեպքում։ Երբ առկա է մեզի շարունակական էքստրավազացիա անհրաժեշտ է կատարել դրենավորում՝ միզածորանի ստենտավորում կամ նեֆրոստոմիա։ 1 -

6) Երակային կաթետերի տեղադրում 2 -

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-Urological-Trauma-2024_2024-04-11-083052_vlwe.pdf

2. https://www.aast.org/resources-detail/injury-scoring-scale#kidney

3. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։