Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-07-05-ից մինչև 1998-12-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-12-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

05.06.98 թ. N 159

քաղ. Երևան

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1997 թվականի հունվարի 29-ի թիվ 23 հրամանով հաստատված «Գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

Նախարար` Է. Սանդոյան

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 1998 թ. հունիսի 5-ի

N 159 հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի թիվ 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի համար սահմանվում է հետևյալ նորմաները:

1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում և ԱՊՀ անդամ երկրների մայրաքաղաքներում, բացառությամբ Երևան քաղաքի, օրական ոչ ավելի, քան 175 ռուբլի, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում 105 ռուբլի, այլ բնակավայրերում 63 ռուբլի:

Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողներին վճարել օրապահիկ 26 ռուբլու չափով: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:

Վերը նշված նորմաներով հաշվարկված ծախսերը վճարվում են Ռուսաստանի Դաշնության արժույթով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին բնակարանների վարձակալության ծախսերը հատուցել` Երևան քաղաքում օրական ոչ ավելի, քան 1500 դրամ, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և այլ բնակավայրերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում 1300 դրամ, իսկ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 720 դրամի չափով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։