Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի «ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 104 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

01.07.1998 թ.

ք. Երևան N 211

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի «ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 104 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով ՀՀ տարածքում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեությունը ակտիվացնելու նկատառումներից`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 09.04.98 թ. «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեությունը կանոնակարգելու մասին» թիվ 104 հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«2. Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող մասնագիտացված անձանց սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետությունում գործող նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»:

Նախարար Է. Սանդոյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

10.07.1998 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800150

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։