Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«01» օգոստոսի 2024 թվական

ք. Երևան N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

8/1/2024 Մ. Հայրապետյան

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թ. օգոստոսի 01-ի

թիվ 11-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

3. Ֆոնդը համալրում, թարմացնում և պահպանում է Նախարարությունը՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

4. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:

5. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները։

6. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։

7. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը։

8. Նախարարությունը ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի կամ ոլորտային հարթակի միջոցով:

9. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու(ներ):

10. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:

11. Ֆոնդում ներառված պետական գաղտնիք չհանդիսացող, օրենքով պահպանվող, դասակարգված տարածական տվյալների պահպանման համար դիտարկվում են նաև ամպային լուծումները:

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

12. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է Կադաստրի կոմիտեին:

13. Ֆոնդի նյութերը և տվյալները տրամադրվում են N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

14. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք։

15. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները։

16. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովվելու է Ջիո Ջէյսան (GeoJSON), ՔեյԷմԷլ (KML), ՇեյփՖայլ (Shapefile), ՍիԷսՎի (CSV) ձևաչափերով, ՕՋիՍի ԴաբլյուԷմԷս (OGC WMS), ԴաբլյուԷֆԷս (WFS), ԴաբլյուՍիԷս (WCS) քարտեզագրական ծառայությունների միջոցով` սույն կարգի 15-րդ կետում նշված հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։

17. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իր իրավասությունների շրջանակում տրամադրում է պահանջվող տվյալները կամ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:

18. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, թերություններ հայտնաբերելու դեպքում, գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել Նախարարության կողմից նշված թերությունները և ներկայացնել դիմումի լրամշակված տարբերակը:

19. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է՝

1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.

2) սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:

20. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

21. Ֆոնդից տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար կարող է գանձվել վճար «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված կարգով:

22. Նախարարության տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 2, 3 ձևերում:

Ձև N 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

______________________________________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը/անվանումը

_________________________________________________________

դիմողի (ֆիզիկական անձի), քաղաքացիությունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

________________________________________________________

դիմողի (իրավաբանական անձի) գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

Դ Ի Մ ՈՒ Մ N ______

Խնդրում եմ տրամադրել

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն)։

Դիմողի (իրավաբանական անձի) վավերապայմանները (ՀՎՀՀ)_____________

Դիմողի (ֆիզիկական անձի) վավերապայմանները (ՀԾՀ, անձնագրի սերիան, ում կողմից է տրվել, վավերականության ժամկետ) ______________________________________________

Դիմող __________________________________________________

(դիմումատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

__________________________________________________

(ստորագրությունը)

___ ________________ 20 թ.

Ձև N 2

Մ Ա Տ Յ Ա Ն

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Հ/հ Գույքագրման համարը Օբյեկտի(շերտի) անվանումը և (կամ) ծածկագիրը Ստացված նյութի տեսակը Նախարարությունում նյութի (շերտի) պահպանման հղումը Ծանոթա-գրություն

նյութի (շերտի) տեսակը, կոորդինատային համակարգը նյութի (շերտի) ձևաչափը (ֆորմատը) այլ նյութեր

1 2 3 4 5 6 7 8

Ձև N 3

Մ Ա Տ Յ Ա Ն

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Հ/հ Դիմումի համարը Դիմումի ամսաթիվը Դիմողի անունը, ազգանունը/ (անվանումը) Դիմողի վավերա պայմանները (ՀՎՀՀ/ՀԾՀ կամ անձնագրի սերիան) Նյութի կամ տվյալի տեսակը Տրամա-դրման օրը, ստացողի ստորա- գրությունը Ծանոթա-գրություն

նյութի կամ տվյալի անվանումը չափի միավորը քա-նակը գույքա-գրման համարը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։