Հոդված 2. -ի՝ վիրավորանք պարունակող համապատասխան պարբերության բովանդակությունից հնարավոր չէ դատողություն անել առողջապահական խնդրին հանրության ուշադրությունը հրավիրելու կամ դրա վերաբերյալ բարձրաձայնելու նպատակի արտահայտման մասին. դրանում Ընկերությունն առավելապես շեշտադրել և ընդգծել է իր հայտնած տեղեկատվության ճշմարտությունը՝ առերևույթ, առանց որևէ փաստական հիմնավորման ու ապացույցների հակադրվելով մամլո քարտուղարի հայտնած տեղեկություններին, դրանք ըստ էության գնահատելով որպես իրականությանը չհամապատասխանող:
Հոդված 2-ի՝ վիրավորանք պարունակող համապատասխան պարբերության բովանդակությունից հնարավոր չէ դատողություն անել առողջապահական խնդրին հանրության ուշադրությունը հրավիրելու կամ դրա վերաբերյալ բարձրաձայնելու նպատակի արտահայտման մասին. դրանում Ընկերությունն առավելապես շեշտադրել և ընդգծել է իր հայտնած տեղեկատվության ճշմարտությունը՝ առերևույթ, առանց որևէ փաստական հիմնավորման ու ապացույցների հակադրվելով մամլո քարտուղարի հայտնած տեղեկություններին, դրանք ըստ էության գնահատելով որպես իրականությանը չհամապատասխանող:
Վերոգրյալը բավարար է՝ փաստելու, որ հրապարակված Հոդված 2-ի համապատասխան պարբերության նպատակը ոչ թե հանրությանը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իրազեկելը և դրա տարածումը կանխելն է, այլ մամլո քարտուղարի գործունեությունն ստվերելը, վերջինիս պատիվն արատավորելը. Ընկերությունը նպատակ է ունեցել հանրության մոտ ձևավորելու ընդգծված բացասական կարծիք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հոդված 2-ի վերտառությունը («Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին») և բովանդակությունը, ինչպես նաև դրա համատեքստը վկայում են այն մասին, որ Ընկերությունը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, միտումնավոր քննադատության թիրախ է դարձրել հայցվորին՝ վերջինիս վերագրելով կոնկրետ և հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ ու վարքագիծ, որ առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ և բավարար փաստական կազմ նույնիսկ գնահատող դատողություն, կարծիքի ազատ արտահայտում որակելու համար, մինչդեռ, հայցվորին հասցեագրված որակումը (արտահայտությունը) զուրկ է փաստական հիմքից: