ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» օգոստոս 2024 թ. N 249-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԹԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ՀԱՐՔԹԱՅԻՆ ԾՈՑԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել քթի խոռոչի և հարքթային ծոցերի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.08.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«05» օգոստոս 2024 թ.
N 249-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔԹԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ՀԱՐՔԹԱՅԻՆ ԾՈՑԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) C30.0 Քթի խոռոչի
Քթի աճառի
Քթային խեցիների
Քթի ներքին մասի
Քթի միջնապատի
Քթի նախադռան, բացառությամբ` քթի ոսկրերի (C41.0), քթի` ԱՀՃ (C76.0), հոտառական կոճղեզի (C72.2), քթի միջնապատի հետին եզրի և խոանների (C11.3), քթի մաշկի (C43.3, C44.3)
2) C31.1 Մաղաձև խորշիկների
3) C31.2 Ճակատային ծոցի
4) C31.3 Սեպաձև ծոցի
5) C31.8 Հարքթային (հարակից) ծոցերի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից
6) C31.9 Հարքթային (հարակից) ծոցերի չարորակ նորագոյացություններ` չճշտված
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) T- Առաջնային ուռուցք
Tx` Առաջնային ուռուցքի չափերը հնարավոր չէ գնահատել
Tis` Ուռուցք տեղում
T1` Մեկ ենթակառուցվածքով սահմանափակվող ուռուցք, առանց հարող ոսկերի ախտահարման կամ դրանց ախտահարումով
T2` Մեկ շրջանի երկու ենթակառուցվածքը կամ հարակից շրջանները ախտահարող ուռուցք, որը չի անցնում քթաէթմոիդալ կոմպլեքսի սահմաններից, առանց հարող ոսկերի ախտահարման կամ դրանց ախտահարումով
T3` Ուռուցքը տարածվում է ակնակապճի միջային կամ ստորին պատ, մաղոսկրի ծակոտկեն թիթեղ, վերծնոտային ծոց, կամ կարծր քիմք
T4` Տեղային տարածված ուռուցք
T4a` Ուռուցքը ախտահարում է քթի կամ այտի մաշկը, առաջային գանգափոսը, թևակերպ ելունները, ճակատային կամ հիմային ծոցը
T4b` Ուռուցքը ախտահարում է ակնակապիճն ամբողջությամբ, կարծրենին, միջին գանգափոսը, գանգուղեղային նյարդերը
N- Ռեգիոնար ավշային հանգույցներ
Nx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել
N0` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ չկա
N1` Առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի մեկ համակողմանի (իպսիլատերալ) ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)
N2a` Համակողմանի (իպսիլատերալ) առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ-ից մեծ, բայց 6.0սմ-ից փոքր չափերի մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE-)
N2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)
N2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE-)
N3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - )
N3b` Ցանկացած ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում կլինիկորեն նշանակալի էքստրակապսուլյար աճով ( ENE+ )
pN- Պաթոմորֆոլոգիական դասակարգում
pNx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել
pN0` Ռեգիոնար մետաստազ չկա
pN1` Համակողմանի (իպսիլատերալ) առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - )
pN2a` Համակողմանի (իպսիլատերալ) մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առավելագույն հատույթում 3.0 սմ-ից փոքր և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ առավելագույն հատույթում 3.0սմ-ից մեծ 6.0սմ-ից փոքր, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - )
pN2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - )
pN2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE )
pN3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - )
pN3b` Համակողմանի (իպսիլատերալ) մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առավելագույն հատույթում 3.0 սմ-ից մեծ և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ համակողմանի, երկկողմանի և կոնտրլատերալ էքստրակապսուլյար աճով ցանկացած չափի բազմաթիվ ավշային հանգույցներ (ENE +) կամ կոնտրլատերալ ցանկացած չափի եզակի ավշային հանգույց էքստրանոդալ աճով (ENE +)
M-Հեռավոր մետաստազներ
M0` Հեռավոր մետաստազներ չկան
M1` Առկա է հեռավոր մետաստազներ
G-Հյուսվածքաբանական չարորակացման աստիճան
Gx` Չարորակացման աստիճանը հնարավոր չէ գնահատել
G1` Բարձր տարբերակված չարորակ նորագոյացություն
G2` Միջին տարբերակման չարորակ նորագոյացություն
G3` Ցածր տարբերակված չարորակ նորագոյացություն
G4` Չտարբերակված չարորակ նորագոյացություն
Փուլեր Չափորոշիչ T Չափորոշիչ N Չափորոշիչ M
0 TIS N0 M0
I T1 N0 M0
II T2 N0 M0
III T1-2 N1 M0
T3 N0-1 M0
IVA T0-3 N2 M0
T4a N0-2 M0
IVB T0-3, T4ab N3 M0
T4b N0-3 M0
IVC T1-4 N1-3 M1
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Քիթ-կոկորդ–ականջաբան-ուռուցքաբան, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, անոթային վիրաբույժ, լոգոպեդ, նուտրիցիոլոգ, ներզատաբան, նյարդաբան, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, որովայնային վիրաբույժ
8) Գանգատներ ա. առանց գանգատների
բ. գանգատների առկայությամբ` քթային շնչառության դժվարացում/բացակայություն, ծանրալսություն, փակ ռնգախոսություն, ծանրության զգացում դեմքի շրջանում, գլխացավ, քթային արյունահոսություն, արտադրություն քթի խոռոչից, դեմքի և արտաքին քթի ուրվագծերի ձևախախտում, պարանոցի շրջանում ուռուցքային գոյացութունների առկայություն, երկտեսություն
9) Անամնեզ Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն
10) Զննման արդյունք/Ցուցում Ուռուցքային գոյացության հայտնաբերում, լաբորատոր-ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ համադրում
11) Հոսպիտալացման ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշման ճշտում, այդ թվում զննում ընդհանուր անզգայացման պայմաններում
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն,
իմունոհիստոքիմիական հետազոտություն (այդ թվում այդ թվում AE1/3, beta catenin, CD45, CD99, CDX2, chromogranin, CK5/6, CK7, CK20, EBER1, EMA/MUC1, HPV, INI1, myogenin, NUT, p16, p40, S100, SMA, SOX10, synaptophysin) 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում
Գործիքային հետազոտություններ
3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը
4) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1
6) Առկա չէ Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
7) Առկա չէ Ռենտգենաբանական հետազոտություն 1 1
8) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1
9) Առկա չէ Օստեոսցինտիգրաֆիա 1 1
10) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա 1 1
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 100 մգ 150 մգ 4-6ամիս
2) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 600մգ 750մգ 4-6ամիս
3) Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, սրվակ 21 օրը 1 անգամ 300 մգ 350մգ 4-6ամիս
4) Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 150 մգ 180մգ 4-6ամիս
5) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ սրվակ 21 օրը 1 անգամ 2000 մգ 4000մգ 4-6ամիս
6) 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 մգ 5000 մգ 4-6 ամիս
7) Կապեցիտաբին 500մգ Կապեցիտաբին 500մգ դեղա-հատեր 21 օրը 1 անգամ 6 հաբ 3000մգ 85 հաբ 42500մգ 4-6 ամիս
8) Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 600 մգ 4-6 ամիս
9) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 1000 մգ 1500 մգ 4-6 ամիս
10) Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ,1մգ/1մլ Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ շշիկ 21 օրը 1 անգամ 2մգ 2մգ 4-6 ամիս
11) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 80մգ 100 մգ 4-6 ամիս
12) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս
13) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս
14) Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 400 մգ 800մգ 6-12 ամիս
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) ա. հայմորոտոմիա, էթմոիդոտոմիա, ռինոտոմիա՝ գոյացության լայն բացազատմամբ,
բ. ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում (արմատական կամ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա),
գ. էքսցիզիոն բիոպսիաներ,
դ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,
ե. վերականգնողական բուժում (այդ թվում վիրաբուժական՝ ռեկոնստրուկտիվ և պլաստիկ),
զ. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,
է. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա
ը. բրախիթերապիա: 1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: