ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«09» օգոստոսի 2024 թ.
ք. Երևան N 09-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի «Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation) հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախարար`
8/9/2024 Գ. Սանոսյան
Հավելված Մաս 3
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2024 թվականի օգոստոսի 09-ի
թիվ 09-Ն հրամանի
ANNEX Part 3
of order 09-N of the
Minister of Territorial Administration
and Infrastructure of the Republic of
Armenia by August 09, 2024
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2024 թվական: