ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3049-Ա «09» օգոստոսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի վերաբերյալ» №50-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը․
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, ընդհանուր` 981960 (ինը հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ արժեքով գույքը, ընտանիքի կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել (նվիրաբերել) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագրեր:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
09.08.2024թ.
հ. 3049-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ Շահառուի անուն, ազգանունը Գույքի
անվանումը Քանակը Մեկ միավորի արժեքը
(ՀՀ դրամ) Ընդամենը հաշվեկշռային արժեքը
(ՀՀ դրամ)
1. Սուսաննա Մուրադյան կենցաղային սառնարան 1 180000,00 180000,00
2. Տաթևիկ Կարապետյան կենցաղային սառնարան 1 180000,00 180000,00
3. Ժիրայր Բախշյան լվացքի մեքենա 1 167320,00 167320,00
4. Նունե Կարապետյան լվացքի մեքենա 1 167320,00 167320,00
5. Զոյա Այվազյան լվացքի մեքենա 1 167320,00 167320,00
6. Տաթևիկ Հովսեփյան գազօջախ 1 120000,00 120000,00
Ընդամենը 6 հատ 981960,00 981960,00
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ