Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-03-25-ից մինչև 2000-05-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-05-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

9.02.1999 թ.

ք. Երևան N 58

1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն ստեղծելու մասին» թիվ 757 որոշումը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

«Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Կարգի 1-ին կետում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն» բառերով:

2. Կարգի 2-րդ կետում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչություն» բառերը փոխարինել «ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կարգավորման վարչություն» բառերով:

3. Կարգի 5-րդ, 29-րդ և 37-րդ կետում «լիազորված ստորաբաժանում» բառերը փոխարինել «լիազորված մարմին» բառերով:

4. Կարգի 12-րդ կետում «լիազորված ստորաբաժանման ղեկավարի կողմից» բառերը և 33-րդ կետում «լիազորված ստորաբաժանման պետի կողմից» բառերը փոխարինել «լիազորված մարմնի ղեկավարի կողմից» բառերով:

5. Կարգի 22-րդ կետի 2-րդ պարբերությունում «Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են» բառերից հետո ավելացնել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և» բառերը:

6. Կարգի 29-րդ կետում «առնվազն մեկ տարվա անընդհատ» բառերից հետո ավելացնել «մասնագիտական» բառը:

7. Կարգի 37-րդ կետում «սույն կետի դ) ենթակետում» բառերը փոխարինել «սույն կետի գ) ենթակետում» բառերով:

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար

Է. Սանդոյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

24 փետրվարի 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 20990031

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։