Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

17.02.1999 թ.

ք. Երևան N 70

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արժեթղթերի շուկայում բորսայական գործունեությունը կանոնակարգելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.12.98 թ. «Արժեթղթերի շուկայում բորսայական գործունեության օրինակելի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 421 հրամանը:

2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 09.09.98 թ. թիվ 310 հրամանով հաստատված (ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում թիվ 20980193 13.10.98 թ.) բորսայական գործունեության օրինակելի կանոնակարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) Կանոնակարգի 11-րդ կետի բ) ենթակետից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«Անվանական արժեթղթերը սակարկություններին թույլտվության պայմանները ներառում է նաև անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը և պահպանումը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մասնագիտացված կազմակերպության միջոցով իրականացնելը»:

բ) Կանոնակարգի 21-րդ կետում «II բաժնի 13-րդ կետում» բառերը փոխարինել «II բաժնի 14-րդ կետում» բառերով:

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար

Է. Սանդոյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

21 փետրվարի 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 20990032

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։