Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3075-Ա «12» օգոստոսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.08.2024թ.

հ. 3075-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դա-սիչը

1 2 3 4 5 6 7

1 Ժիրայր Բարսումյան

/լիազորված անձ/

ՇԱՆԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԻՆԹԵՐՆԱԹԻՈՆԱԼ ԼԻՄԻԹԵԴ ընկերություն Վ. Վանթյան փողոց, հ.61ա շենք, հ.2բ տարածք ՇԱՆԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԻՆԹԵՐՆԱԹԻՈՆԱԼ ԼԻՄԻԹԵԴ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Վ. Վանթյան փողոցի հ.61ա շենքի հ.2բ հասցեում գտնվող տարածքին /վկ. հ.27042024-01-0001/ տրամադրել հասցե՝

Վ. Վանթյան փողոց, հ.61ա շենք, հ.2 01073S5RMTCB

2 Գեղամ Եսայան Լուկաշինի փողոց, հ.45/14 հողամաս Գեղամ Եսայանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.45/14 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.2684425/ բաժանման հատակագծով առանձնացվող 648.54քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝

Ս. Լուկաշինի փողոց, հ.45/17 010138EFQJWC

3 Գեղամ Եսայան Լուկաշինի փողոց, հ.45/14 հողամաս Գեղամ Եսայանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.45/14 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.2684425/ բաժանման հատակագծով առանձնացվող 532.26քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝

Ս. Լուկաշինի փողոց, հ.45/18 01013QEHFJT2

4 Հրանտ Գևորգյան Ամիրյան փողոց, հ.18 շենք, հ.16 ստորգետնյա ավտոտնակ Ամիրյան փողոցի հ.18 շենքի հ.16 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 20.12.2002թ. հ.7741 և 05.09.2017թ. հ.3247 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Ամիրյան փողոց, հ.18/8 01063T3VDM9Z 0002

5 Սուսաննա Սաղիյան

/լիազորված անձ/

Գառնիկ Հակոբյան Քրիստափորի /Մ. Գորկու/ փողոց, հ.30 բնակելի տուն Քրիստափորի /Մ. Գորկու/ փողոցի հ.30 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ՀՍՍՀ Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանի 19.02.1988թ. հ.2-325 վճիռ/ տրամադրել հասցե՝ Քրիստափորի փողոց, հ.30/3 01063DGDKEJJ 0018

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։