ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1266-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 206-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածի «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» ցանկը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14․1-14․11-րդ կետերով․
« 14.1 8427201909 Ավտո բեռնիչ գազային շարժիչով YALE VERACITOR GLP70VX Բեռնիչ օգտագործված, նախատեսված 7000 կգ քաշով ապրանքների տեղափոխման
համար հատ 1 ԱՄՆ Գերմանիա 21 750 000
14.2 8462290000 Թիթեղի եզրաճկման մեքենա RAS 12.60 Օգտագործված, 3-գլանանի Թիթեղի հաստութ․ 2,5մմ հատ 1 Գերմանիա Գերմանիա 3 263 000
14.3 8467298509 Հետահար մուրճ էլեկտրական BOSCH GSH 5 CE Օգտագործված 1250 Վատտ Հարվածող ուժը 15 Ջոուլ հատ 1 Գերմանիա Գերմանիա 65 000
14.4 8467298509 Հետահար մուրճ էլեկտրական SCHEPPACH AB1900 Օգտագործված 1900 Վատտ Հարվածող ուժը 60 Ջոուլ հատ 1 Գերմանիա Գերմանիա 65 000
14.5 8467221000 Շղթայավոր էլեկտրասղոց TONINO LAMBORGHINI KS
6024 Օգտագործված 2400 Վատտ, արագությունը – 12մ/վ հատ 1111 Գերմանիա Գերմանիա 65 000
14.6 8467295100 Անկյունային հղկող մեքենաների կոմպլեկտ/մեծ և փոքր/ MAKITA (GA9020R և
9558NBR) Օգտագործված՝ մեկ քեյսի
մեջ 2200 Վատտ
և 840 Վատտ հատ 2 Ռումինիա Գերմանիա 65 000
14.7 8467295100 Անկյունային հղկող մեքենա BOSCH GWS 12V- 76 Օգտագործված 12վ մարտկոցով աշխատող, Ф
76մմ հատ 1 Գերմանիա Գերմանիա 65 000
14.8 8467190000 Մեխախփիչ պնևմո ատրճանակ PASLODE
IMPULSE IM 45GN Օգտագործված 25-45մմ
հաստության մեխերի
համար հատ 1 Գերմանիա Գերմանիա 65 000
14.9 8467292000 Թերթավոր մետաղ կտրող էլ. մկրատ/մարտկոցով
/ BOSCH GSC 12V- 13 Օգտագործված 12վ մարտկոցով աշխատող, Թիթեղի առավելագույն
հաստութ․ 2մմ հատ 1 Գերմանիա Գերմանիա 65 000
14.10 8207909900 Հարվածային գայլիկոնների և դուրերի հավաքածու
PARKSIDE PBS 2B2 Օգտագործված ձեռքի էլ․ մեխանիկական գործիքների
համար հատ 1 Գերմանիա Գերմանիա 65 000
14.11 8205598099 Գամող գործիք տարբեր տիպի և չափերի գամերի հավաքածուով
BEASPIRE Օգտագործված ձեռքի մեխանիկական, առանց էլ․
սնուցման կգ 3,8 Գերմանիա Գերմանիա 65 000
».
2) հավելվածի «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» ցանկը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34-43-րդ կետերով․
« 34. 3506990000 Երկկոմպոնենտ սոսինձ DIPUR F6-3 A + B
+ C կգ 1115 Գերմանիա Գերմանիա 2 132 000
35. 7223001909 Չժանգոտվող պողպատից մետաղալար SS304 Մ = 2 մմ,
22 գլանափաթեթ կգ 1560 Չինաստան Գերմանիա 2 436 000
36. 3917390008 Պլաստմասսայե խողովակներ Մետաղապլաստ կգ 240 Գերմանիա Գերմանիա 210 000
37. 7326909807 Զտիչի մետաղական թասակներ 240 մմ տրամագծով ցինկապատ կգ 2310 Չինաստան Գերմանիա 1 605 000
38. 7210490009 Պերֆորացված թիթեղ Պատրաստված ցինկապատ մետաղից
0.75 x 1000 x 2000
մմ կգ 840 Գերմանիա Գերմանիա 957 000
39. 4016930005 Ռեզինե միջադիրներ NBR 70 կգ 165 Չինաստան Գերմանիա 748 000
40. 3921190000 Պլաստմասսայե թերթեր 700 x 1000 մմ
չափերով լ կգ 920 Գերմանիա Գերմանիա 600 000
41. 4823200009 Զտիչ թուղթ գլանա- փաթեթներով Ներծծված, ակոսավոր, գույնը՝ վարդագույն
VH188/51 կգ 500 Գերմանիա Գերմանիա 1 632 000
42. 5404190000 Մոնոթել պոլիեսթերից 380 միկրո, զտիչների համար կգ 102 Գերմանիա Գերմանիա 914 000
43. 5608193000 Մակերեսային պաշտպանիչ ցանց 2 x 50մ պաշտպանիչ ցանց զտիչների համար կգ 10 Գերմանիա Գերմանիա 87 000
».
3) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» ցանկի «Ընդամենը» պարբերությունում «46 729 200» թիվը փոխարինել «72 327 200» թվով.
4) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» ցանկի «Ընդամենը» պարբերությունում «44 337 240» թիվը փոխարինել «55 658 240» թվով.
5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «91 066 440» թիվը փոխարինել «127 985 440» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
15.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ