Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՔ ԲԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-08-16-ից մինչև 2025-12-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2021 թվականի N 1833-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՔ ԲԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՌՈՔ ԲԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՌՈՔ ԲԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումը կարող է իրականացվել մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 տարի։

(2-րդ կետը խմբ. 10.02.22 N 153-Ա)

3. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 29-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

(3-րդ կետը լրաց. 10.02.22 N 153-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

11.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 11-ի N 1833-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա- հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1․ 9406903100 Ջերմոցներ Ջերմատնային կոմպլեքս՝ ներառյալ մետաղական կոնստրուկցիա, պոլիէթիլենային թաղանթ, կողային պատերի պոլիկարբոնատ և սենդվիչ պանելներ, ստվերարկման համակարգ, ջրորդանների համակարգ (մետաղական ջրորդաններ, աճեցման կոնտեյներներ և դրանց աքսեսուարներ), ջերմամեկուսիչ նյութեր և պանելներ, ջերմատնային կոմպլեքսի ջեռուցման կաթսա, այրիչ, կոնդենսոր, օդամղիչ և բոցամուղ, ջեռուցման համար նախատեսված բաքեր, էլեկտրական ագրեգատներ, պոմպեր, փականներ, ջերմամեկուսիչ նյութեր և այլ նյութեր, բույսերի սնուցման CO2 համակարգ, ջերմատնային կոմպլեքսի ոռոգման համար նախատեսված բաքեր, կաթիլային ոռոգման համակարգ և աքսեսուարներ, ջերմատնային կոմպլեքսի կլիմայի ավտոմատ կառավարման PRIVA համակարգ և աքսեսուարներ, էլեկտրա-մոնտաժային սարքավորումներ, կառավարման վահանակներ և լարեր, մառախլա-գոյացման համակարգ՝ ուղղահայաց օդափոխիչներով և աքսեսուարներով կգ 900 000 ԵՄ ԵՄ 1 000 000 000

2. 9406903100 Ջերմոցներ ջերմատնային կոմպլեքսի համար նախատեսված ստվերարկման համակարգ կգ 15 000 ԵՄ ԵՄ 108 800 000

2.1. 3926909709 Աճեցման կոնտեյներներ Ելակի կուլտիվացիայի համար նախատեսված կոնտեյներներ կգ 27 000 ԵՄ ԵՄ 44 800 000

2․2. 3926909709 դետալ ձեռքով ձգվող կեմ 4.5մմ 280մմ կգ 58 ԵՄ ԵՄ 2 052 000

2․3. 7307929000 դետալ վերջնական հանգույց ø 51c-t-c: 550 մմ կգ 950 ԵՄ ԵՄ 2 932 200

2․4. 7307939100 դետալ աևեռակ (սև հարթ պողպատյա 40x40x4) կգ 12 ԵՄ ԵՄ 54 000

2․5. 7307991000 դետալ պարուրակային միացում ø1” կգ 37 ԵՄ ԵՄ 162 000

2․6. 7312108108 դետալ ցինկապատ ճոպան d3 – 7 x 19 կգ 130 ԵՄ ԵՄ 810 000

2․7. 7312108108 դետալ ցինկապատ մետաղալար 5.6մմ 1x19 կգ 112 ԵՄ ԵՄ 350 802

2․8. 7315900000 դետալ ամրացուցիչ 80x80 կգ 20 ԵՄ ԵՄ 52 650

2․9. 7318149900 դետալ ինքնածակվող պտուտակ ø 4,8 x 19, ինքնածակվող պտուտակ ø 6,3 x 25, ցինկապատ պտուտակ 6.3x22 կգ 9 ԵՄ ԵՄ 55 440

2․10 7318190008 դետալ ճոպանի անուր ø3, լարացման դետալ երկու կեռիկով ø6 կգ 18 ԵՄ ԵՄ 459 540

2․11 7318220008 դետալ ցինկապատ տափօղակ ø 8 – 22 կգ 1 ԵՄ ԵՄ 5 760

2.12. 7326199009 դետալ ցինկապատ մանեկ d8, g-աձև ամրացման դետալ, ամրացուցիչ ø32, անուր 100x100, կրկնակի l-աձև անուր 80x80, կցամասային ամրացման դետալ, մետաղալարի սեղմիչ 5.6մմ կգ 243 ԵՄ ԵՄ 732 690

2.13. 7326200009 դետալ հեղույսավոր ամրակ 160x90, մետաղալարի սեղմիչ ø6, սրտաձև անուր ø6մմ, հեղույսավոր ամրակ 160x90, հեղույսավոր ամրակ 100x90, մետաղալար 19գ (ø3.9մմ) 25կգ, մետաղական կապիչ ø45 կգ 8566 ԵՄ ԵՄ 20 610 558

2.14. 7326200009 դետալ շղթա ø32 կգ 332 ԵՄ ԵՄ 774 000

2.15. 7326909807 դետալ ցինկապատ ամրացման դետալ ce25, ճկափողի անուր ø25x40, ռելսային խողովակի հենակ կգ 60014 ԵՄ ԵՄ 81 189 000

2.16. 7412200000 դետալ ջեռուցման համար արույրե միացման դետալ 26/34- ø26,5 կգ 28 ԵՄ ԵՄ 369 900

2.17. 7907000009 դետալ լայն սեղմիչ 3.20 ա 4.20մմ կգ 17 ԵՄ ԵՄ 324 000

2.18. 8481808199 դետալ ¼ շրջադարձային փական 1” կգ 86 ԵՄ ԵՄ 729 000

2.19. 4009310000 դետալ ջեռուցման համար ճկափող ø25 կգ 760 ԵՄ ԵՄ 2 257 200

2.20. 7308909809 դետալ խողովակապտուկ ø26,9 50 մմ տափօղակով կգ 26 ԵՄ ԵՄ 191 700

2.21. 7318169109 դետալ արգելակիչ ցինկապատ մանեկ մ8 կգ 4 ԵՄ ԵՄ 15 120

2.22. 7318159008 դետալ հեղույս m8x30/30 10.9 կգ 6 ԵՄ ԵՄ 26 640

2.23. 7318158900 դետալ ցինկապատ մետաղական պտուտակ 8x40 կգ 32 ԵՄ ԵՄ 145 800

2.24. 8716800000 սայլակ սայլ բերքի հավաքման ջերմատնային համալիրի համար hատ 20 ԵՄ ԵՄ 7 200 000

2.25. 8428907800 սայլակ հիդրավլիկ սայլ բույսի խնամքի համար մարտկոցով և լիցքավորման սարքով hատ 40 ԵՄ ԵՄ 113 300 000

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

3. 5407201100 Պոլիպրոպի- լենային

գործվածք՝

գլանափա-

թեթով ջերմատնային կոմպլեքսի համար նախատեսված ջերմատան հատակի ծածկ կգ 25 000 ԵՄ ԵՄ 19 200 000

4. 0602903000 Սածիլներ ելակի սածիլներ կգ / հատ 1 620 000/

6 413 000 ԵՄ ԵՄ 2 370 000 000

5. 14049000080 Հնդընկույզի

մանրաթել հնդընկույզի (կոկոսի) մանրաթել՝ բույսերի աճեցման համար կգ 1 420 000 ԵՄ, Շրի

Լանկա ԵՄ, Շրի

Լանկա 671 000 000

6. 0602208000 Տնկիներ մոշի և ազնվամորու տնկիներ կգ 237 000 ԵՄ ԵՄ 340 000 000

7. 1209918000 Սերմ Պղպեղի սերմ կգ 15 ԵՄ ԵՄ 208 640 000

8. 3920108909 Պոլիէթի-լենային թաղանթ

Ջերմատնային կոմպլեքսի համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթ կգ 35 000 ԵՄ ԵՄ 50 000 000

Ընդամենը 5 047 240 000

(հավելվածը լրաց., փոփ. 10.02.22 N 153-Ա, փոփ. 26.01.23 N 95-Ա, լրաց., փոփ. 14.12.23 N 2165-Ա, 15.08.24 N 1277-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

11.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։