ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3113-Ա «16» օգոստոսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.
1. Սույն որոշման հավելվածում նշված գույքերը ներկայացնել վարձակալության իրավունքով աճուրդով տրամադրման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալության իրավունքով տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
16.08.2024թ.
հ. 3113-Ա որոշման
ՑԱՆԿ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ
Հ/h գույքի հասցեն
/գտնվելու վայրը/ գույքի մակերեսը /շինություն, հողամաս/ օգտագործման նպատակը վարձակալության տրամադրման ժամկետը վարձավճարի չափը /1 ամիս/
1 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ ըստ հատակագծի՝
/շինություն՝ 11.25քմ, հողամաս՝ 794քմ/ սրճարան 3 տարի 387.000 ՀՀ դրամ
2 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ ըստ հատակագծի՝
/շինություն՝ 98.91քմ, հողամաս՝ 759քմ/ սրճարան 3 տարի 405.200 ՀՀ դրամ
3 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ ըստ հատակագծի՝
/շինություն՝ 37.94քմ, հողամաս՝ 388քմ/ սրճարան 3 տարի 143.000 ՀՀ դրամ
4 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ ըստ հատակագծի՝ հ.48 շինությունից /տարածք՝ 13.8քմ, հողամաս՝ 18.7քմ/ մանկական զբաղմունքի սենյակ 3 տարի 90.000 ՀՀ դրամ
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ