Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-04-25-ից մինչև 2001-09-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-09-11Բացել ARLIS-ում

040.0338.14.08.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

14 օգոստոսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 1997 թ. N 338

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության V բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ի պաշտոնե խորհրդի անդամներ են`

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության II բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամներ են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը,

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:

3. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին» N 27, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին»

N 616 և 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին» N 166 որոշումները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թ.

օգոստոսի 14-ի N 338 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Լ. Մկրտչյանին - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հ. Գևորգյանին - Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար

Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ (ի պաշտոնե)

Ռ. Նավասարդյանին - Սյունիքի մարզպետ

Հ. Քոչինյանին - Լոռու մարզպետ

Յու. Սարգսյան - ՀՊՃՀ-ի պրեզիդենտ (ի պաշտոնե)

Նշանակման

ժամկետը (տարի)

Կ. Դեմիրճյան - «Հայէլեկտրամեքենա» ԱՄ-ի գլխավոր տնօրեն (նախագահ) 5

Ս. Ազատյան - «ՀԱԷ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն 5

Ռ. Աթոյան - Երևանի ԱԿՀ-ի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր 5

Վ. Ավետիսյան - ՀՊՃՀ-ի ասպիրանտական դպրոցի ուսանող 5

Կ. Դեմիրճյան - Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի (տեխնիկական համալսարան) ամբիոնի վարիչ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս 5

Ռ. Ենգոյան - «Կանազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն 5

Վ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ի տնօրեն 5

Լ. Ղուլոյան - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր 5

Գ. Մարտիրոսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար 5

Շ. Նազարյան - Հայ կրթական հիմնարկության նախագահ (ԱՄՆ) 5

Խ. Պարսամյան - արքեպիսկոպոս, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության հիմնադրամի նախագահ (ԱՄՆ) 5

Հ. Պարսամյան - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտների Լոս-Անջելոսի միության պատվավոր նախագահ (ԱՄՆ) 5

Մ. Ջամբազյան - Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն (ԱՄՆ) 5

Ա. Սաֆարյան - «Հայկաբել» ԲԲԸ-ի նախագահ 5

Ա. Վարդանյան - «Տրանզիստր» ԱՄ-ի տնօրեն 5

Ն. Ուզունօղլու - Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսոր (Հունաստան) 5

Ե. Զախարյանին - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար 5

Է. Սանդոյանին - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Ս. Աբրահամյանին - Երևանի քաղաքապետ

(կազմը փոփ., լրաց. 27.03.99 N 183)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։