ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1311-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՐՔԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի 27-րդ կետի 27.1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին նվիրաբերել սարքեր (սարքավորումներ) և հաստատել բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների միջև սարքերի (սարքավորումների) նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը:
3. Սահմանել, որ նվիրաբերվող սարքերի (սարքավորումների) գրանցման, հանձնման-ընդունման հետ կապված ծախսերը կատարվում են սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
22.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
օգոստոսի 22-ի N 1311-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ
NN
ը/կ Սարքի (սարքավորման) անվանումը Շահառու կազմակերպությունը Քանակը (հատ/լրակազմ) Սարքի (սարքավորման) ձեռքբերման արժեքը
(հազ. դրամ)
1. Հեղուկ ազոտի գեներատոր
լրակազմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 35,991.0
2. Էլեկտրոֆորետիկ անալիզատոր ՀՀ ԳԱԱ «Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 15,702.0
3. Ավտոկլավ ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի
գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ 1 2,100.0
4. Պորտատիվ ռենտգեն
համակարգ ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 8,758.8
5. Ավտոմատացված
միկրոալիքային պեպտիդային սինթեզատոր ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ 1 49,920.0
6. Բարձր ֆիզիոլոգիայի հետազոտությունների համակարգ (Emax Bal Mill
RETSCH) ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 16,700.0
7. Բարձր ֆիզիոլոգիայի հետազոտությունների համակարգ (iFL ինտեգրված
ֆտորոմետր) ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 21,723.808
8. Բարձր ճշտության
ժամանակակից հարաբերական ծանրաչափ ՀՀ ԳԱԱ «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և
ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 56,520.0
9. Ռենտգենյան ճառագայթման
աղբյուր ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 18,996.0
10. Մաքուր լուծիչների և իներտ
միջավայրի համալիր ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի
գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ 1 17,100.0
11. Բազմաֆունկցիոնալ կարդացող սարք անհրաժեշտ
ագրեգատներով ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ 1 31,999.992
12. Գազային և կենսաիներտ հեղուկային քրոմատոգրաֆների
մաս դետեկտորներ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 106,530.0
13. Ֆլյուորեսցենտային
սպեկտրոմետր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 22,984.8
14. Բարձր ֆիզիոլոգիայի
հետազոտությունների համակարգ ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 14,128.8
15. Ջրի և հողի բաղադրության ուսումնասիրման արագ փորձաքննությունների
անալիզատոր ՀՀ ԷՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ 1 28,896.0
16. Հեմատոլոգիական ավտոմատ անալիզատոր HTI MicroCC-
20Plus VET «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ 1 2,599.2
17. Շրջանային դիքրոիզմի
սպեկտրոֆոտոմետր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 78,800.4
18. Արագ/արդյունավետ սպիտակուցային հեղուկ քրոմատոգրաֆիայի համակարգ
աշտարակներով հանդերձ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ 1 57,795.0
19. Օպտիկական մանրադիտակ ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 3,500.0
20. Լրիվ ավտոմատացված
կարծրաչափ ՀՀ ԳԱԱ «Ա. Նալբանդյանի անվան քիմիական
ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ 1 33,300.0
21. Քիմիական պատկերման
համակարգ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական
համալսարան» հիմնադրամ 1 199,980.0
22. ICP OES ինդուկտիվ կապակցված պլազմայով օպտիկական էմիսիոն
սպեկտրոմետր ՀՀ ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ 1 82,290.0
23. Ֆիտոտրոն կլիմայական խցիկ ՀՀ ԳԱԱ «Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի
պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ 1 7,937.115
24. Բջջային կուլտուրայի
հետազոտման հարթակ ՀՀ ԳԱԱ «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 21,000.0
25. TPX3Cam- օպտիկական բազմաֆունկցիոնալ 3D սքանավորման համակարգ Amsterdam Scientific Instruments
BV «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ 1 82,350.0
26. Ջրային նմուշների
ֆիզիկաքիմիական պարամետրերի չափման սարք ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 1,519.2
27. Euromex IS.3153-PLi/6
ֆլյուորեսցենտային մանրադիտակ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 8,495.0
28. Litesizer 500 լուսացրման սարքի
լրակազմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 11,000.0
29. Հեղուկ սցինտիլյացիոն հաշվիչ ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային
հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 1 75,000.0
30. Բարձր ջերմաստիճանի
միկրոալիքային վառարան ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 8,784.0
31. Կենդանի բջիջների իմիջինգի և ֆունկցիոնալ կարգավիճակի
հետազոտման համակարգ ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 144,960.0
32. Գերցածր ջերմաստիճանի
սառցարան ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 3,540.0
33. Գիգա-տերահերցային ճառագայթման աղբյուր և
կոորդինատային գրանցիչ ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ 1 60,600.0
34. Բազմաֆունկցիոնալ դիֆրակտոմետր՝ համակցված կարգավորվող բարձրջերմաստիճանային
խցիկով ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ 1 345,000.0
35. 456 նմ ալիքի երկարությամբ
դիոդային լազեր ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 15,750.0
36. Եռաչափ տպագրության
համալիր ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 6,240.0
37. Բարձրակարգ 3D սկաներ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ 1 12,000.0
38. Հեռավոր ինֆրակարմիր սպեկտրոմետր ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ 1 65,340.0
39. Շարժական ճանապարհային
չափիչ համալիր լաբորատորիա «Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ 1 49,000.0
40. Համակարգչային տոմոգրաֆիա
կենդանիների համար ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի
գիտական կենտրոն» ՊՈԱԿ 1 81,436.8
41. Ռաման սպեկտրոմետր ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 79,560.0
42. Հյուսվածքների
պարաֆինացման մոդուլային կայան ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 5,200.0
43. Ֆլեշ քրոմատոգրաֆ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 44,051.04
44. Շրջված (ինվերտացված)
բազմաֆունկցիոնալ օպտիկական մանրադիտակ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 27,000.0
45. Միկրոտոմ ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 20,580.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
22.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ