Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 765-Ա

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝

1. «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանին 2024 թվականի օգոստոսի 26-29-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ (Կարճաղբյուր), սեպտեմբերի 3-6-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ (Արարատ), իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին օգոստոսի 26-29-ը ներառյալ և սեպտեմբերի 3-6-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (Իջևան)։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Գագիկ Իսախանյանի գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերավարձի և Դավիթ Գևորգյանի գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականներին՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

23.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։