ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» օգոստոս 2024 թ. N 264-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել ամորձիների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
21.08.2024 Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«21» օգոստոս 2024 թվականի
N 264-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) C62 Ամորձիների չարորակ նորագոյացություններ
2) C62․0 Չիջած ամորձու
Էկտոպիկ ամորձու (նորագոյացության տեղակայումը)
Ուշացած (կասեցված) ամորձու (նորագոյացության տեղակայումը)
3) C62․1 Իջած ամորձու
Փոշտում գտնվող ամորձու
4) C62․9 Ամորձու չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) pT` Առաջնային ուռուցք
pTx` Առաջնային ուռուցքը հնարավոր չէ որոշել
pTo` Առաջնային ուռուցքի նշաններ չկան
pTis` Ինտրատուբուլյար գերմբջջային նեոպլազիա
pT1` Ուռուցքը սահմանափակված է ամորձով և մակամորձով` առանց վասկուլյար/ավշային ինվազիայի. ուռուցքը կարող է ընդգրկել տունիկա ալբուգինեան (tunica albuginea), բայց ոչ` տունիկա վագինալիսը (tunica vaginalis)
pT2` Ուռուցքը սահմանափակված է ամորձով և մակամորձով` վասկուլյար/ ավշային ինվազիայի առկայությամբ. կամ ուռուցքը դուրս է եկել տունիկա ալբուգինեայի (tunica albuginea) սահմաններից և ընդգրկել է տունիկա վագինալիսը (tunica vaginalis)
pT3` Ուռուցքն ախտահարում է սերմնալարը` վասկուլյար/ ավշային ինվազիայի առկայությամբ կամ բացակայությամբ
pT4` Ուռուցքն ախտահարում է ամորձապարկը` վասկուլյար/ ավշային ինվազիայի առկայությամբ կամ բացակայությամբ
N` Ռեգիոնար ավշային հանգույցներ
Nx` Ռեգիոնար ավշային հանգույցների վիճակը հնարավոր չէ որոշել
No` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան
N1` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` մինչև 2 սմ առավելագույն չափով կամ բազմաթիվ ավշային հանգույցներում, որոնցից մեկը` մինչև 2 սմ առավելագույն չափով
N2` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` 2 սմ-ից մեծ, բայց 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով կամ բազմաթիվ ավշային հանգույցներում, որոնցից մեկը` 2 սմ-ից մեծ, բայց 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով
N3` Մետաստազ ավշային հանգույցում` 5 սմ-ից մեծ առավելագույն չափով
pNx` Ռեգիոնար ավշային հանգույցների վիճակը հնարավոր չէ որոշել
pNo` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան
pN1` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` մինչև 2 սմ առավելագույն չափով և 5 կամ պակաս ավշային հանգույցներում, որոնցից մեկը` մինչև 2 սմ առավելագույն չափով
pN2` Մետաստազ մեկ ավշային հանգույցում` 2 սմ-ից մեծ, բայց 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով կամ 5-ից ավելի պոզիտիվ ավշային հանգույցներում` 5 սմ-ից ոչ մեծ առավելագույն չափով կամ ուռուցքի էքստրա նոդալ աճ
pN3` Մետաստազ ավշային հանգույցում` 5 սմ-ից մեծ առավելագույն չափով
M` Հեռավոր մետաստազներ
Mx` Հեռավոր մետաստազները չեն կարող որոշվել
Mo` Հեռավոր մետաստազներ առկա չեն
M1` Առկա են հեռավոր մետաստազներ
M1a` Մետաստազներ ոչ ռեգիոնար ավշային հանգույցներում կամ թոքերում
M1b` Այլ տեղակայումների մետաստազներ
ԼԴԳ(U/I) (Լակտատդեհիդոգենազ) ԽԳ(mlU/ml) (Բետտա խորիոնալ գոնադոտրոպին) ԱՖՊ(ng/ml)(Ալֆա ֆետոպրոտեին)
S1 <1.5xN և <5,000 և <1,000
S2 1.5-10xN կամ 5,000-50,000 կամ 1,000-10,000
S3 >10xN կամ >50,000 կամ >10,000
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ուրոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ
8) Գանգատներ Շոշափելի գոյացություն ամորձում (կրիպտորխիզմի դեպքում աճուկային շրջանում), որը կարող է լինել ցավոտ կամ անցավ, սուր կամ բութ ցավ որովայնի ստորին մասում կամ փոշտում, փոշտում ծանրության զգացողություն, կրծքագեղձի մեծացում (գինեկոմաստիա)՝ հորմոնալ ազդեցության հետևանքով։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։
9) Անամնեզ Պացիենտը նշում է սույն գործելակարգի Ձև 1-ի 8-րդ ենթակետում նշված գանգատները` տարբեր ժամանակաշրջանում/վաղեմությամբ
10) Զննման արդյունք/Ցուցում Զննմամբ ամորձին կարող է լինել անփոփոխ, սակայն հիմնականում նկատվում է ամորձու չափերի մեծացում, պալպատոր պինդ կամ պինդ-էլաստիկ ուռուցքային գոյացության առկայություն։ Անհրաժեշտ է տարբերակել հիմնականում օրխիտի, էպիդիդիմիտի, հիդրոցելլեի հետ։
11) Հոսպիտալացման ցուցում Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում: Բարդացած դեպքերում քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժում հիվանդանոցային պայմաններում։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Որոլոգ-ուռուցքաբանի խորհրդատվություն` 6 ամիսը մեկ անգամ 1 1
2) Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1
3) Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1
4) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1
5) Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն 1 1
6) Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Արյան բիոքիմիական քննություն`
ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) 1 1
3) Առկա չէ Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ 1 1
4) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1
5) Առկա չէ Օնկոմարկերներ`
ալֆա ֆետոպրոտեին,
բետտա խորիոնալ գոնադոտրոպին,
լակտատդեհիդոգենազ 1 1
Գործիքային հետազոտություններ
6) Առկա չէ Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը
7) Առկա չէ Օստեոսցինտիգրաֆիա` ըստ ցուցման 1 1
8) Առկա չէ Որովայնի, կոնքի, փոշտի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն 1 1
9) Առկա չէ Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) 1 1
10) Առկա չէ Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման) 1 1
11) Առկա չէ Ըստ ցուցումների գոյացության տրեպան բիոպսիա՝ հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջի-նաց-ված ցուցա-նիշ՝ տրա-մա-դրման հաճա-խա-կանու-թյուն Միջին օրական չափա-քանակ Բուժ-ման կուր-սի միջին չափա-քա-նակ Օրե-րի քա-նակ
1) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ 450/600մգ 600մգ Հաշվում են ըստ անհատա-կան ցուցա-նիշների 1 կուրս 1
2) Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ 100մգ/մ.2 1-5 օր 100մգ/մ.2 3-4 կուրս 21 օրը մեկ 3- 4 կուրս
3) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ 20մգ/մ.2 1-5օր 20մգ/մ.2 3-4 կուրս 21 օրը մեկ 3- 4 կուրս
4) Բլեոցին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 15մգ Բլեոցին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 15մգ 30մգ 1,8,15օր 30մգ 3-4 կուրս 1,8,15
5) Մեսնա լուծույթ ներարկման ն/ե 100մգ/1մլ և Մեսնա 400մգ դեղահաբեր Մեսնա լուծույթ ներարկման ն/ե 100մգ/1մլ և Մեսնա 400մգ դեղահաբեր 75մգ/մ.2 1-5օր 75մգ/մ.2 4 կուրս 21 օրը մեկ 4 կուրս
6) Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ սրվակ 250մգ/մ.2 1օր 250մգ/մ.2 4 կուրս 21 օրը մեկ 4 կուրս
7) Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ 0․11մգ/կգ 1-2օր 0․11մգ/կգ 4 կուրս 21 օրը մեկ 4 կուրս
8) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 100մգ/մլ, 200մգ, 1000մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 100մգ/մլ, 200մգ, 1000մգ 800/1000/1250մգ 1,8օր 1000մգ/մ.2 4 կուրս 21 օրը մեկ 4 կուրս
9) Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ 130մգ/մ.2 1 օր 200մգ/մ.2 4 կուրս 21 օրը մեկ 4 կուրս
10) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ 400մգ 1 400մգ 24 ամիս
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) ա. օրխոֆունիկուլէկտոմիա,
բ. արտափոշտային տեղակայման ամորձու հեռացում /աճուկային շրջան, կոնքի շրջան/,
գ. ուռուցքային գոյացության էնուկլեացիա,
դ. հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա բաց եղանակով,
ե. հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա լապարասկոպիկ եղանակով,
զ. տարբեր ծավալի վիրահատություններ պայմանավորված համակցված բուժումից հետո մնացորդային ուռուցքների տեղակայմամբ,
է. հեռահար ճառագայթային բուժում սեմինոմաների դեպքում: Առավել տարածված սխեմաներն են՝
I փուլ – ՄՕԴ (միանվագ օջախային դոզա) – 1.5-2 Գրեյ
ԳՕԴ (գումարային օջախային դոզա) – 19.8-25.5 Գրեյ
Ֆրակցիաների քանակ – 10-17
II փուլ – ՄՕԴ (միանվագ օջախային դոզա) – 1.8-2 Գրեյ
ԳՕԴ (գումարային օջախային դոզա) – 30.0-36.0 Գրեյ 1 1
2) Պալիատիվ ճառագայթային բուժում 1 1
3) Վերականգնողական բուժում 1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: