Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-08-06-ից մինչև 2001-05-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-05-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

27 հուլիսի 2000 թ.

ք. Երևան N 172

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ Նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել, որ վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն հետևյալ վավերապայմանները`

ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.

բ) վիճակախաղի անվանումը.

գ) վիճակախաղի տոմսի գինը.

դ) վիճակախաղի տոմսի հերթական համարը և սերիան.

ե) շահումը որոշելու կարգը.

զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետը.

է) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.

ը) խաղարկությունով վիճակախաղերի դեպքում խաղարկության անցկացման վայրը:

2. Հաստատել`

ա) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ստանալու դիմումի ձևը (կցվում է).

բ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

գ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիաների գրանցամատյանի ձևը (կցվում է).

դ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար Լ. Բարխուդարյան

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2000 թ. հուլիսի 27-ի

N 172 հրամանով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դ Ի Մ ՈՒ Մ

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

դիմողի անվանումը ___________________________

կազմակերպական-իրավական տեսակը ___________________________

վիճակախաղի անվանումը ___________________________

վիճակախաղի տեսակը ___________________________

գտնվելու վայրը ___________________________

իրավաբանական հասցեն ___________________________

հեռ.` ___________________________

Դիմումին կից ներկայացնում եմ`

դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները □

դիմողի կառավարման բարձրագույն մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման վերաբերյալ □

իրային շահումների դեպքում` պայմանագիր մատակարարի հետ կամ իրային շահումների առկայության վերաբերյալ տեղեկանք, ըստ քանակի, տեսակի և արժեքի □

վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (երկու օրինակից) □

վիճակախաղի տոմսերը պատրաստող կազմակերպության տեղեկանքը` պաշտպանվածության աստիճաններով տոմսերի պատրաստման վերաբերյալ □

վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը □

վիճակախաղի կազմակերպման համար դիմողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի օրենքով սահմանված հաշվապահական հաշվետվությունը □

Սույնով հայտնում եմ նաև, որ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտված չէ:

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,

որի համար ստորագրում եմ` __________________

(ստորագրություն)

_____ _______________ 2000 թ. __________________

(պաշտոնը)

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2000 թ. հուլիսի 27-ի

N 172 հրամանով

ՏՐՎԱԾ Է

հայաստանի հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

200 __ թվականի _____ -Ի ___ -Ի

N __ հրամանով

հայաստանի հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի տեղակալ

________

Ակտի պատկեր

Գրանցման համարը ____________________ ՎԽ Կազմակերպության անվանումը_______________

Կազմակերպության հասցեն__________________

Տրված է ____________________ -ը -ի 200 թ.

Գործողության ժամկետը ___________________ անժամկետ

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2000 թ. հուլիսի 27-ի

N 172 հրամանով

ՁԵՎ

վիճակախաղերի կազմակերպման ԵՎ անցկացման գործունեության լիցենզիաների գրանցամատյանի*

Կազմակերպչի

անվանում իրավաբանական

հասցե կազմակերպական

իրավական ձև պետական

գրանցման

վկայականի

համար վիճակախաղի

անվանում լիցենզիայի

համար տրամադրման

ամսաթիվ լիցենզիայի գործողության ընթացքում արձանագրված խախտումներ (ամսաթիվ, խախտում, կիրառված պատասխա-նատվության միջով)

----------------------

* գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են նախարարության կողմից

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2000 թ. հուլիսի 27-ի

N 172 հրամանով

Կ Ա Ր Գ

վիճակախաղերի կազմակերպման ԵՎ անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման

1. Սույն կարգը սահմանում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն իրականացնող անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ կետին համապատասխան իրենց գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը:

2. Խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղերի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային տեսքով ներկայացնում է վիճակախաղերի տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների) և յուրաքանչյուր տոմսի` խաղարկության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.

բ) վիճակախաղերի տոմսերի իրացումից հետո, նախքան իրացված տոմսերի խաղարկության անցկացումը, էլեկտրոնային տեսքով ներկայացնում է իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների).

գ) նախքան վիճակախաղերի տոմսերի խաղարկության անցկացումը (ըստ կազմակերպչի հայեցողության` նախքան տոմսերի իրացումը կամ թողարկումը) էլեկտրոնային տեսքով ներկայացնում է վիճակախաղերի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագիրը.

դ) խաղարկության անցկացումից հետո 24 ժամվա ընթացքում` ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` խաղարկության ընթացքի նկարագրությունը (խաղարկված թվերի հերթականությունը) շահած տոմսերի համարները` ըստ շահումների չափերի և տեսակների:

3. Սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:

4. Սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան վիճակախաղերի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագրի ներկայացումից հետո այդ ծրագրի փոփոխման դեպքում փոփոխված ծրագիրը ներկայացվում է` նախքան այդ ծրագրով խաղարկության անցկացումը:

5. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղերի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է վիճակախաղերի շահող տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահման չափի ու տեսակի և յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.

բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացը սկսելուց հետո ամիսը մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 5-ը էլեկտրոնային կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների):

6. Տոտալիզատորի կազմակերպիչը`

ա) վիճակախաղերի տոմսերի իրացումից հետո, նախքան կանխագուշակվող ելքերի արդյունքների պարզվելը, էլեկտրոնային տեքսով ներկայացնում է իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների) և յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.

բ) կանխագուշակվող ելքերի արդյունքները պարզվելուց հետո 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային տեսքով ներկայացնում է շահած տոմսերի համարները (սերիաները)` ըստ շահումների չափերի և տեսակների:

7. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային տեսքով տվյալները ներկայացվում են հետևյալ կերպ`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում տեղադրվում է ինտերնետին միացված Ftp սերվեր` համապատասխան ծրագրային ապահովումով, որտեղ օգտագործողի անվանում-ծածկագիր սկզբունքով համապատասխան ծավալներ են հատկացվում յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի համար.

բ) կազմակերպիչը սահմանված ժամկետներում տվյալները փոխանցում է իրեն հատկացված տեղը, որից հետո անմիջապես ֆիքսվում են փոխանցման վերաբերյալ բոլոր տվյալները` կազմակերպչի անվանումը, փոխանցված տվյալների տիպը, ժամանակը և այլն: Փոխանցումները կարելի է անել on-line ինտերնետ/ինտերնետ կապի միջոցով, կամ անմիջապես Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տարածքից` լոկալ ցանցի միջոցով: Տվյալների փոխանցումից հետո տվյալների վերագրումը կամ փոփոխությունը արգելվում է ծրագրային համակարգի կողմից.

գ) համակարգի ծրագրային ապահովումը տվյալները ստանալուց անմիջապես հետո բոլոր վիճակախաղերի համար առանձին-առանձին կատարում է անհրաժեշտ գործողությունները` ստանալով համապատասխան հաշվետվություններ.

դ) վերոհիշյալ սերվերի վրա գտնվող ինֆորմացիան, միայն դիտելու թույլտվությամբ, մատչելի է դարձվում ինտերնետային ցանցին միացված բոլոր օգտագործողների համար.

ե) սերվերի ադմինիստրատորի ծածկագիրը, առանց որի ցանկացած տվյալ փոփոխելու հնարավորությունը բացառվում է, հայտնի է լինում միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.

զ) տվյալների ստացմանը զուգահեռ դրանք արտագրվում են համապատասխան այլ սերվերների վրա, որոնք կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կամ այլ պատասխանատու գերատեսչությունների կողմից:

8. Վիճակախաղերի կազմակերպիչները ներկայացնում են նաև`

ա) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց ֆինանսական հաշվետվությունների մեկ օրինակը` այդ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում.

բ) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-րդ օրը, տարածքային հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմնի տեղեկանքը` հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների վերաբերյալ:

9. Կազմակերպիչը սույն կարգի 8-րդ կետի «ա» ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունները, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, հրապարակում է առնվազն հազար տպաքանակ ունեցող թերթում և դրա մասին տասնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին` կցելով թերթի մեկ օրինակը:

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

28 հուլիսի 2000 թ.

Պետական գրանցման թիվ 118000069

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։