Գլուխ 4 · ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ, ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 20. Պետության պարտավորություններն օտարերկրյա զբոսաշրջիկների և օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ
Հոդված 20. Պետության պարտավորություններն օտարերկրյա զբոսաշրջիկների և օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ
1. Պետությունն ապահովում է օտարերկրյա զբոսաշրջիկների իրավունքները և օրինական շահերը` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Պետությունը պարտավոր է հնարավորինս բոլոր միջոցները ձեռնարկել արտագնա զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու համար: