Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 794-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«29» օգոստոսի 2024 թ. N 1064-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 794-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը, արտոնագրի ձևը սահմանելու մասին» N 794-Ն հրամանի 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19․8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ձևով հայտարարությունն առաջին անգամ ներկայացնում են 2024 թվականի հոկտեմբեր ամսվանից սկսած։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։