ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2024 թվականի N 1384-Ն
ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման կարգը, դեպքերը և չափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
30.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
օգոստոսի 29-ի N 1384-Ն որոշման
ԿԱՐԳ, ԴԵՊՔԵՐ ԵՎ ՉԱՓԵՐ ՌՈՅԱԼԹԻԻ Բ3 ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ
1. Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերը նվազեցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի …այսուհետ՝ օրենսգիրք՜ 6-րդ բաժնով սահմանված կարգով: Սույն կետով սահմանված ֆինանսական ծախսերը հաշվի են առնվում ամբողջությամբ, եթե՝
1) փոխառու (վարկառու, լիզինգառու) ռոյալթի վճարողի բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում, և փոխառությունը (վարկը, լիզինգը) ներգրավվում է օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող փոխատուից (վարկատուից, լիզինգատուից).
2) փոխատու (վարկատու, լիզինգատու) կազմակերպության բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում, և փոխառությունը (վարկը, լիզինգը) տրվում է օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող փոխառու (վարկառու, լիզինգառու) ռոյալթի վճարողին.
3) փոխատուն (վարկատուն, լիզինգատուն) ընդգրկված է սույն հավելվածի թիվ 2 ցանկով նախատեսված՝ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկում.
4) ֆինանսական ծախսերը հաշվեգրվել են հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված՝ ռոյալթի վճարողի պարտքային արժեթղթերի համար:
2. Սույն հավելվածի 1-ին կետին չհամապատասխանող ֆինանսական ծախսերը ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի չեն առնվում:
3. Սույն հավելվածի 1-ին կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում այն ֆինանսական ծախսերը, որոնք հաշվեգրվել են փոխառուի (վարկառուի, լիզինգառուի) կամ փոխատուի (վարկատուի, լիզինգատուի) բաժնետոմսերի՝ ցուցակված լինելու ժամանակահատվածում:
Ց Ա Ն Կ 1
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ
Երկիրը/միությունը Քաղաքը Անվանումը MIC
ծածկա-գիրը
1. ԵՄ Euronext
Nasdaq Nordic
2. Ավստրիայի
Հանրապետություն Վիեննա Wiener BՓrse XWBO
3. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Բեռլին Berliner BՓrse XBER
Դյուսելդորֆ BՓrse DՖsseldorf XDUS
Համբուրգ/Հանովեր Hamburg Stock Exchange XHAM/
XHAN
Մյունխեն BՓrse MՖnchen XMUN
Շտուտգարտ BՓrse Stuttgart XSTU
Ֆրանկֆուրտ Frankfurt Stock Exchange XFRA
4. Լյուքսեմբուրգի
Դքսություն Լյուքսեմբուրգ Luxembourg Stock Exchange XLUX
5. Նիդերլանդներ Ամստերդամ Nxchange XNXC
Հաագա NPEX NPEX
6. Իսպանիայի Թագավորություն Բարսելոնա Bolsa de Valores de
Barcelona BMEX
Բիլբաո Bolsa de Valores de Bilbao BMEX
Մադրիդ Bolsa de Madrid BMEX
Mercado Oficial Espaրol de
Futuros y Opciones BMEX
Վալենսիա Bolsa de Valores de Valencia BMEX
7. Շվեդիայի Թագավորություն Ստոկհոլմ Nasdaq First North Growth
Market FNSE
NGM Main Regulated XNGM
NGM Nordic SME NSME
Spotlight Stock Market XSAT
8. Շվեյցարիայի
Համադաշնություն Ցյուրիխ SIX Swiss Exchange XSWX
BX Swiss XBRN
9. Միացյալ
Թագավորություն Լոնդոն London Stock Exchange XLON
10. Ռուսաստանի Դաշնություն Մոսկվա Moscow Exchange MISX
Սանկտ
Պետերբուրգ Saint Petersburg Stock
Exchange SPIM
11. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք NASDAQ XNAS
New York Stock Exchange NYSE
NYSE Arca NYSE Arca
Չիկագո Chicago Stock Exchange CHX
CBOE Stock Exchange CBOE
12. Կանադա Տորոնտո Canadian Securities
Exchange CSE
Մոնրեալ Montreal Exchange MX
Տորոնտո Toronto Stock Exchange TSX
13. Հայաստանի
Հանրապետություն Երևան Armenia Securities Exchange AMX
14. Չինաստանի
Ժողովրդական Հանրապետություն Պեկին Beijing Stock Exchange BJSE
Շանհայ Shanghai Stock Exchange XSHG
Շենժեն Shenzhen Stock Exchange XSHE
15. Ճապոնիա Տոկիո Tokyo Stock Exchange XJPX
16. Սինգապուրի
Հանրապետություն Սինգապուր Singapore Exchange XSES
17. Կատարի Պետություն Դոհա Doha Securities Market DSMD
18. Արաբական Միացյալ
Էմիրություններ Աբու Դաբի Abu Dhabi Securities Market XADS
Դուբայ NASDAQ Dubai DIFX
ՑԱՆԿ 2
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (Black Sea Trade and Develօpment Bank)
2. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
3. Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)
4. Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)
5. Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutsche Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit)
6. Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danisհ International Development Agency)
7. Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)
8. Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanisհ Agency for International Cooperation)
9. Իտալական զարգացման և համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)
10. Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadiaո International Development Agency)
11. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
12. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japan International Cօօperation Agency)
13. Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչություն (Department fօr International Development)
14. Միջազգային ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
15. Միջազգային ֆինանսական կորպորացիա (Iոterոatiօոal Finance Corporation)
16. Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japan Bank for International Cooperation)
17. Ներդրումային եվրոպական բանկ (European Investment Bank)
18. Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)
19. Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)
20. Սևծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)
21. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
22. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Develօpment)
23. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Cooperation and Development)
24. ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organizatiom of Petroleum- Exporting Countries)
25. Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
30.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական: