Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

17.08.2000 թ. N 192 ք. Երևան

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ստեղծելու մասին» N 94 և 1999 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասին» N 4 որոշումները

Հրամայում եմ`

ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը» N 4 հավելվածի 1 հատվածի «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» 05 ենթահատվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) «ՀՀ կառավարությանն առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն» բառերով,

բ) «ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» բառերով:

Նախարար` Լ. Բարխուդարյան

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

24 օգոստոսի 2000 թ.

Պետական գրանցման թիվ 118000080

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։