ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3308-Ա «28» օգոստոսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2025 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2024թ. դեկտեմբերի 20-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
28.08.2024թ.
հ. 3308-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի նույնականաց ման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Հակոբ Սարգսյան Անձնագիր
AT0664604 37 MO 698 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
2 Ղարիբ Համբարձումյան Նույնականացման քարտ 010204162 37 TP 050 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
3 Նարե Հակոբյան Ծննդյան վկ.
ԱԲ 458874 37 DI 171 Սոսի Վարդանյան 31.12.2024թ.
4 Վանի Վարդանյան Անձնագիր
AP 0589155 37 VG 682 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
5 Վարդան Հունանյան Նույնականացման քարտ 013684634 19 OS 639 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
6 Էմմա Օրբելյան Անձնագիր
AT 0472364 01 V V 202 Զարուհի Օրբելյան 31.12.2024թ.
7 Էրիկ Զաքյան Նույնականացման քարտ 012234753 37 PD 496 Գուրգեն Զաքյան 31.12.2024թ.
8 Հրաչյա Պետրոսյան Անձնագիր
AU 0223864 34 OF 841 փոխադրվում է ինքնուրույն 01.09.2024թ.
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան