ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 615-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (12 տեղ, 77.4 կգ ընդհանուր քաշով, 21,425.91 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 736,800 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
03.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 615-Ա որոշման
ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Արժեքը
(ԱՄՆ-ի
դոլար)
1. Միակցիչներով մալուխ EF ECOFLOW DELTA 1 99
2. Հեռադիտակի գոտի Vortex Optics 4 96
3. Հեռադիտակի գոտի Vortex Optics Glasspak 4 116
4. Հեռադիտակ Vortex Viper 8x42 1 402.93
5. Անօդաչու թռչող սարք DJI Matrice 3TD 1 6,050
6. Անօդաչու թռչող սարքի Դոկ-Ստանցիա 1 9,000
7. Հիշողության կրիչ SanDisk 128GB 1 22.63
8. Մարտկոցներ լիցքավորման սարքով թվային ֆոտոխցիկի համար 1 23.99
9. USB մալուխ USB C to Lightning Cable 3 1 6.99
10. USB մալուխ Anker USB C to USB C Cable 1 8.99
11. USB լիցքավորիչ 2 79.90
12. Թվային ֆոտոխցիկ Canon 1 579.95
13. Թվային ֆոտոխցիկ NIKON 2 2,059.90
14. Հեռադիտակ Vortex 8x42 5 1,019.70
15. Հեռադիտակ Vortex 10x42 3 1,202.94
16. Տեսահսկման համակարգ իր 6 հատ տեսախցիկներով SPECO 8-CH 1 399.95
17. Կենդանիներին տեղորոշման GPS սարք 3 257.04
ԸՆԴԱՄԵՆԸ 21,425.91
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
03.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ