ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 621-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (16,873.78 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 133,650 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 30-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Թումոյի երիտասարդ լուսանկարիչներին» ծրագրի մասին» N 531-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
03.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 621-Ա որոշման
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափման միավորը Ընդհանուր գումարը (ԱՄՆ-ի դոլար)
1. Հիշողության կրիչ չգրառված 5 հատ 325.86
2. Արտաքին հիշողության կրիչ 2 հատ 529.98
3. Ֆոտոխցիկի մարտկոց 2 տուփ 123.99
4. Թվային ֆոտոխցիկի հավաքածու 2 հատ 6,198
5. Ֆոտոխցիկի օբյեկտիվ 1 հատ 1,698
6. Ֆոտոխցիկի խնամքի հավաքածու 1 հատ 24.95
7. Լեդ լուսատու նկարահանման համար 1 հատ 749
8. Դյուրակիր համակարգիչ 3 հատ 4,547
9. Ֆոտոխցիկի լույս 1 հատ 179
10. Թվային ֆոտոխցիկ իր պարագաներով 1 հատ 2,498
Ընդամենը՝ 16,873.78 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 133,650 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
03.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ