ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1402-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» N 1430-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
« Ագրարային ճարտարագիտություն
071804.01.06 Մեքենասարքավորումների ճարտարագիտություն
071804.01.07 Մեքենասարքավորումների ճարտարագիտություն
071804.02.06 Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն
071804.02.07 Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն
071804.03.06 Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ
071804.03.07 Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ
071804.04.06 Ճշգրիտ գյուղատնտեսություն
071804.04.07 Ճշգրիտ գյուղատնտեսություն
Պարենամթերքի տեխնոլոգիա
072101.01.06 Պարենամթերքի տեխնոլոգիա
072101.01.07 Պարենամթերքի տեխնոլոգիա
072101.02.06 Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
072101.02.07 Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
072101.03.06 Սննդամթերքի անվտանգություն
072101.03.07 Սննդամթերքի անվտանգություն
Ագրոնոմիա
081101.01.06 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա
081101.01.07 Ագրոնոմիա
081101.02.06 Բույսերի պաշտպանություն
081101.02.07 Բույսերի պաշտպանություն
081101.03.06 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
081101.03.07 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
081101.04.07 Օրգանական գյուղատնտեսություն
Անասնաբուծություն
081102.02.06 Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
081102.02.07 Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
Անտառային տնտեսություն
082101.01.06 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
082101.01.07 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
Անասնաբուժություն
084101.01.06 Անասնաբուժություն
084101.01.07 Անասնաբուժություն
084101.02.06 Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն
084101.02.07 Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է սկսած 2024-2025 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: