Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«04» սեպտեմբերի 2024 թ. N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի 2-րդ հավելվածի՝

1) 4-րդ կետի 4-րդ ենթակետում, Ձև 1-ի 3.2-րդ և 3.2.1-ին կետերում «աշխատանքի» բառը փոխարինել «աշխատանքային» բառով.

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) եթե հայտատուն հանդիսանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներում ներգրավված մասնագետ, ապա սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերից բացի պետք է ունենա նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված աղյուսակում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությամբ հայցվող տեսակին և ենթատեսակին համապատասխան 10 տարվա աշխատանքային փորձառություն (աշխատանքային փորձառությունը հիմնավորվում է քաղվածքներով, տեղեկանքներով կամ այլ համարժեք փաստաթղթերով) և որակավորում (բազային մասնագիտություն):»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

04.09.2024 Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։