Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2022 թվականի թիվ 95 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի հունիսի 28-ի

թիվ 95 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

1. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 8 հավելված) 01121 ծածկագրով դիրքը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով,»:

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 14.11.23 թիվ 165)

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ՝

ա) 3-րդ կետի չորրորդ պարբերությունը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.

բ) այն ապրանքների ցանկի 2.6 բաժինը, որոնց համար սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված), շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.6. Կենդանի վայրի կենդանիներ, ջրային կենսաբանական ռեսուրսներ*, առանձին վայրի բույսեր ու վայրի դեղահումք

Ապրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

1. Կենդանի վայրի կենդանիներ

1.1. Վայրի կենդանիներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0106 19 009 3 ծածկագրով դասակարգվող՝ կենդանի սամույրների) 01-րդ խմբից

1.2. Վայրի թռչունների ձվեր՝ կճեպով, թարմ 0407-ից

2. Ջրային կենսաբանական ռեսուրսներ

2.1. Կենդանի ձուկ (բացի դեկորատիվ ձկներից) 0301-ից

2.2. Խեցգետնակերպներ՝ պատյանով կամ առանց պատյանի, կենդանի (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0306 39 100 0 ծածկագրով դասակարգվող քաղցրահամ ջրերի խեցգետինների) 0306-ից

2.3. Կակղամորթներ՝ խեցիով կամ առանց խեցու, կենդանի (բացառությամբ խխունջների, բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 60 900 0 ծածկագրով դասակարգվող ծովային խխունջներից) 0307-ից

2.4. Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպներից և կակղամորթներից, կենդանի 0308-ից

2.5. Արտեմիաների ձվեր (ցիստեր) (Artemia salina) 0511 91 909 0-ից

3. Առանձին վայրի բույսեր

3.1. Սոճենու ընկույզներ՝ կճեպով կամ առանց կճեպի 0802 91 000

0802 92 000 0

0811 90 390 0-ից

0811 90 950 0-ից

3.2. Ծովային և այլ ջրիմուռներ 1212 21 000 0

1212 29 000 0

4. Վայրի դեղահումք

4.1. Բույսեր և դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները), որոնք օգտագործվում են հիմնականում օծանելիքի արտադրության, դեղագործության մեջ կամ միջատասպան, սնկասպան կամ համանման նպատակներով, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած 1211-ից

4.2. Բուսական հյութեր ու լուծամզվածքներ, որոնք օգտագործվում են օծանելիքային, դեղագործական, միջատասպան, սնկասպան և համանման նպատակներով 1302-ից

_________________________

* Սույն բաժնի նպատակներով ջրային կենսաբանական ռեսուրսներ ասելով հասկանում ենք վայրի բնության մեջ արդյունահանված (որսված), ինչպես նաեւ ակվակուլտուրայի իրականացման (ձկնաբուծության) գործընթացում արտադրված հիդրոբիոնտները:

Բաժնի ծանոթագրություն. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):»,

գ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից կենդանի վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի ու վայրի դեղահումքի արտահանման մասին հիմնադրույթում (նշված որոշման թիվ 5 հավելված)՝

անվանումը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.

տեքստում «կենդանի վայրի կենդանիներ և (կամ) վայրի բույսեր» բառերը՝ համապատասխան հոլովով, փոխարինել «ցանկի 2.6 բաժնից ապրանքներ» բառերով՝ համապատասխան հոլովով.

1-ին կետում՝

առաջին պարբերությունը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե ցանկի 2.6 բաժնում ներառված ապրանքը ներառված է նաև նշված ցանկի 2.7 բաժնում, ցանկի 2.6 բաժնից համապատասխան ապրանքների արտահանումն իրականացվում է առանց լիցենզիայի ձևակերպման՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի կոնվենցիայով նախատեսված կարգին համապատասխան։».

4-րդ կետում՝

առաջին պարբերությունը լրացնել «, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի».

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ցանկի 2.6 բաժնից ապրանքների եզակի նմուշները՝ մեկ տեսակից 3 օրինակից ոչ ավելի քանակով, ինչպես նաև սոճենու ընկույզները կճեպով՝ 1 կգ-ից ոչ ավելի քաշով, սոճենու ընկույզներն առանց կճեպի՝ 0,5 կգ-ից ոչ ավելի քաշով արտահանելու դեպքում (բացառությամբ ցանկի տվյալ բաժնի 1.1 կետում նշվածներից) եզրակացության (թույլատրագրի) ստացում չի պահանջվում։».

չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 14.11.23 թիվ 165)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։