Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-03-ից մինչև 2023-03-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն)

Հոդված 17.5. Տնտեսական գործունեության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանումը

գործել է մինչև 2023-03-15Բացել ARLIS-ում

Հոդված 17.5. Տնտեսական գործունեության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանումը

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է նախատեսվել կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների և տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների (այսուհետ սույն հոդվածում՝ կազմակերպություններ) կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացում:

3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, բացառությամբ սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների, որոնց դեպքում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Այլ տեսչական մարմինները կարող են փոխօգնության շրջանակներում ներգրավվել ոլորտային ստուգայցերի իրականացմանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

5. Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

6. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կազմակերպությանը (այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում վաճառք իրականացնող ֆիզիկական անձանց) միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

7. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

7.1. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Կարանտին սահմանելու դեպքում կազմակերպությունների նկատմամբ հսկողության իրականացմանը կարող են մասնակցել Ոստիկանությունը և կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված այլ տեսչական մարմիններ, որոնք կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին՝ սույն հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

9. Սույն հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

(17.5-րդ հոդվածը լրաց. 09.02.22 ՀՕ-29-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։