Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3399-Ա «04» սեպտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի վերաբերյալ» N 50-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, ընդհանուր` 144000 (մեկ հարյուր քառասունչորս հազար) ՀՀ դրամ արժեքով գույքը (համակարգիչ ամբողջը մեկում), ընտանիքի կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել (նվիրաբերել) սոցիալական աջակցության կարիք ունեցող Մարիամ Պետրոսյանին:

2. Լիազորել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Մարիամ Պետրոսյանի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։