Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

10 սեպտեմբերի 2024 թ. N 196-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևանի քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Շինարարության և բարեկարգման վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Շինարարության և բարեկարգման վարչություն

1 վարչության պետ 1 697,000 697,000

2 վարչության պետի տեղակալ 3 561,000 1,683,000

3 գործավար 1 248,200 248,200

- Շինարարական ծրագրերի կառավարման բաժին

4 բաժնի պետ 1 408,000 408,000

5 գլխավոր մասնագետ 3 289,000 867,000

6 առաջատար մասնագետ 3 282,200 846,600

- Շինարարական աշխատանքների պայմանագրերի

կառավարման և վերլուծությունների բաժին

7 բաժնի պետ 1 408,000 408,000

8 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000

9 առաջատար մասնագետ 2 282,200 564,400

10 առաջին կարգի մասնագետ 1 272,000 272,000

-

Ճանապարհային շահագործման և

սպասարկման բաժին

11 բաժնի պետ 1 408,000 408,000

12 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000

13 առաջատար մասնագետ 1 282,200 282,200

14 առաջին կարգի մասնագետ 1 272,000 272,000

- Շինարարական օբյեկտների ծրագիր

15 ծրագրի ղեկավար 1 474,000 474,000

16 պատասխանատու ինժեներ 7 408,000 2,856,000

-

Ճանապարհների միջին նորոգման և

հիմնանորոգման ծրագիր

17 ծրագրի ղեկավար 1 474,000 474,000

18 պատասխանատու ինժեներ 8 408,000 3,264,000

Շինարարական ծրագրերի մոնիտորինգի

և վերլուծությունների խումբ

19 մասնագետ 3 408,000 1,224,000

ԸՆԴԱՄԵՆԸ 43 16,404,400

2) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «764», «254,867,045» թվերը փոխարինել համապատասխանաբար «775», «259,270,045» թվերով:

3) «Ամբողջը» տողում «2292», «684,504,245» թվերը փոխարինել «2303», «688,907,245» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ ծրագրերի հաստիքների:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. սեպտեմբերի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։