Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

10 սեպտեմբերի 2024 թ. N 183-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի «Վարչական օբյեկտների կառուցում և հիմնանորոգում» ծրագրով ձեռք բերված 17,520,000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր քսան հազար դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 2 վերելակները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի «Ավան» առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը:

2. Երևանի քաղաքապետին` ապահովել «Երևանի «Ավան» առողջության կենտրոն» ՓԲ ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. սեպտեմբերի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։