ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3426-Ա «06» սեպտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի վերաբերյալ» հ․50-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, ընդհանուր` 2.267.874 /երկու միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ արժեքով գույքը կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել /նվիրաբերել/ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագրեր:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
06.09.2024 թ.
հ․ 3426-Ա որոշման
ՑԱՆԿ
ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/հ Անուն, ազգանունը Գույքի անվանումը Քանակը Միավորի արժեքը
/ՀՀ դրամ/
1 Արմինե Մուսեսյան սառնարան 1 204․000
2 Փիրուզա Ենոքյան սառնարան 1 204․000
3 Լուսինե Ներսիսյան սառնարան 1 204․000
4 Արմինե Ավագյան սառնարան 1 204․000
5 Մարինե Հակոբյան հեռուստացույց 1 139․993
6 Մարինե Երեմյան հեռուստացույց 1 139․993
7 Շուշան Տոնոյան գազօջախ 1 126․000
8 Հերմինե Սայադյան գազօջախ 1 126․000
9 Լյուբով Նազարյան Էլեկտրական սալօջախ 1 200․000
10 Լիաննա Հովհաննիսյան Էլեկտրական սալօջախ 1 200․000
11 Լուսինե Տոնոյան լվացքի մեքենա 1 131․000
12 Գայանե Սիմոնյան բացովի բազմոց 1 129․629
13 Քրիստինե Ավետիսյան բացովի բազմոց 1 129․629
14 Սիլվա Աթոյան բացովի բազմոց 1 129․629
Ընդամենը` 14 2.267.873
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան