Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3474-Ա «11» սեպտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի և «Քլին Զոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 14.05.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/82-2» ծածկագրով ապրանքի մատակարարման գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Վաճառողը պարտավորվում է սույն Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի N 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված մարզագույք /այսուհետ՝ ապրանք/, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա համար»։

Ընկերությունը խախտելով պայմանագրով սահմանված պարտավորությունները, չի մատակարարել Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրով պահանջված ապրանքները, մասնավորապես՝ 37–րդ չափաբաժնում նշված թենիսի գնդակ ապրանքը, որի մատակարարման ժամկետ էր սահմանված սույն թվականի օգոստոսի 30-ը ներառյալ։

Պայմանագրի 2.1.7 կետի համաձայն` Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը /լրիվ կամ մասնակի/, եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը.

Պայմանագրի 2.1.7.1 կետի համաձայն՝ Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավել։

Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.7.1 կետի բ) ենթակետի պահանջով՝ միակողմանի /մասնակի/ 37-րդ չափաբաժնի մասով լուծել է 14.05.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/82-2» ծածկագրով պայմանագիրը:

14.05.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/82-2» ծածկագրով պայմանագրի միակողմանի /մասնակի/ լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 5-ին և Պայմանագիրը սեպտեմբերի 6-ի դրությամբ համարվում է լուծված:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Քլին Զոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։