Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 26 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14 փետրվարի 2001 թ.

ք. Երևան N 48

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 26 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշումը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի և 26 հոդվածի կիրառման հետ կապված պարզաբանումը (կցվում է):

Նախարար` Վ. Խաչատրյան

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2001 թվականի փետրվարի 14-ի

թիվ 48 հրամանով

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է հետևյալը.

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի համաձայն, հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված կարգով որակավորված գլխավոր հաշվապահը: Նույն օրենքի 26 հոդվածի համաձայն նշված կետը ուժի մեջ է մտցվում 2001 թվականի հունվարի 1-ից, այսինքն` այն տարածվում է սկսած 2001 թ. տարեկան (միջանկյալ), ինչպես նաև դրան հաջորդող տարիների (միջանկյալ ժամանակաշրջանների) համար կազմված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների վրա:

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

7 մարտի 2001 թ.

Պետական գրանցման թիվ 11801053

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։