ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1486-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 247-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիտվական «Սոլետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Դի Օհմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով ստացված, ապա «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2024 թվականի փետրվարի 23-ի թիվ 05100010/230224/0013928 (մաքսային արժեք՝ 70,494,280 դրամ, բրուտտո քաշ՝ 10,754.8 կգ), 05100010/230224/0013922 (մաքսային արժեք՝ 20,256,271 դրամ, բրուտտո քաշ՝ 2,993.64 կգ), 05100010/230224/0013917 (մաքսային արժեք՝ 45,835,843 դրամ, բրուտտո քաշ՝ 6,911.56 կգ), 05100010/230224/0013975 (մաքսային արժեք՝ 2,183,875 դրամ, բրուտտո քաշ՝ 311.04 կգ), 05100010/230224/0013964 (մաքսային արժեք՝ 4,368,630 դրամ, բրուտտո քաշ՝ 659.56 կգ), 05100010/230224/0013979 (մաքսային արժեք՝ 18,859,468 դրամ, բրուտտո քաշ՝ 2,769.66 կգ), 05100010/230224/0013966 (մաքսային արժեք՝ 1,823,042 դրամ, բրուտտո քաշ՝ 241.96 կգ), 05100010/230224/0013937 (մաքսային արժեք՝ 1,557,466 դրամ, բրուտտո քաշ՝ 191.06 կգ), 05100010/230224/0013969 (մաքսային արժեք՝ 7,306,655 դրամ, բրուտտո քաշ՝ 1,037.22 կգ), 05100010/230224/0013971 (մաքսային արժեք՝ 16,133,464 դրամ, բրուտտո քաշ՝ 2,257.88 կգ), 05100010/230224/0013973 (մաքսային արժեք՝ 4,899,344 դրամ, բրուտտո քաշ՝ 710 կգ), 05100010/230224/0013977 (մաքսային արժեք՝ 2,480,619 դրամ, բրուտտո քաշ՝ 356,56 կգ), 05100010/230224/0013958 (մաքսային արժեք՝ 2,480,619 դրամ, բրուտտո քաշ՝ 396,66 կգ) ապրանքների հայտարարագրերով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված արևային վահանակներն ու այլ սարքավորումները (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, և վերջինիս կողմից՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա, հանձնել սույն որոշման հավելվածում նշված նվիրառուներին՝ շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու՝ էներգետիկ կարիքներն ապահովելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումից հետո` 30-օրյա ժամկետում ապահովել գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու՝ էներգետիկ կարիքներն ապահովելու նպատակով օգտագործելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով նաև, որ հանձնման-ընդունման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են գույքն ընդունող նվիրառուների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
19.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1486-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Հանձնվող գույքի անվանում Չափման միավոր Քանակ
1. ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 7
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 130*
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 520
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MGA-
50K» 50 ԿՎԱ հատ 1
*որից 9 հատը վնասվելու դեպքում փոխարինման համար է
2. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 40
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 458
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 1820
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MGA- 40K» 40 ԿՎԱ հատ 1
6. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MGA- 60K» 60 ԿՎԱ հատ 2
3. ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի մշակութային կենտրոն» ՀՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 2
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 28
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 296
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 1160
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-PRO- 30K» 30 ԿՎԱ հատ 2
6. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MGA- 40K» 40 ԿՎԱ հատ 1
4. ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու
արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 1
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 12**
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 80
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MIC- 4K» 4 ԿՎԱ հատ 1
**որից 3 հատը վնասվելու դեպքում փոխարինման համար է
5. ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու
արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 4
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 24
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 120
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-PRO- 10K» 10 ԿՎԱ հատ 1
6. ՀՀ Լոռու մարզի «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 10
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 107
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 640
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MGA- 40K» 40 ԿՎԱ հատ 1
7. ՀՀ Լոռու մարզի «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 1
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 9
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 60
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MIC- 4K» 4 ԿՎԱ հատ 1
8. ՀՀ Լոռու մարզի «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 1
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 7
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 60
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MIC-3K» 3 ԿՎԱ հատ 1
9. ՀՀ Լոռու մարզի «Սարալանջի Հ․Թումանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 5
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 41
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 280
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MIC- 15K» 15 ԿՎԱ հատ 1
10. ՀՀ Լոռու մարզի «Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 10
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 90
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 520
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MGA- 40K» 40 ԿՎԱ հատ 1
11. ՀՀ Լոռու մարզի «Թեղուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 6
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 28
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 120
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MIC- 12K» 12 ԿՎԱ հատ 1
12. ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ա․Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 1
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 14
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 60
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MIC- 8K» 8 ԿՎԱ հատ 1
13. ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոց Գայի անվան» ՊՈԱԿ
1. Մետաղական կոնստրուկցիաների հավաքածու արևային համակարգի հավաքման համար (առանց մակնշման) հավաքածու 1
2. Միակցիչներ լարերի և մալուխների համար (զույգ) հավաքածու 1
3. Արևային լուսազգայուն ֆոտոգալվանային պանելներ "SOLET 410MH5-54" հատ 14
4. Արևային մալուխ պղնձյա հաղորդիչներով առանց միացնող հարմարանքների (ոչ Ա/Մ-ի), մինչև 1000 Վ լարման (Solar H 1Z2Z2-K (M) մ 60
5. Արևային կերպափոխիչ (ինվերտոր) «Solax X3-MIC- 6K» 6 ԿՎԱ հատ 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
19.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ