Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1496-Ն

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումը տարածվում է հետևյալ կազմակերպությունների վրա (այսուհետ` կազմակերպություններ)`

1) Հայաստանի Հանրապետություն դեղեր և բժշկական նշանակության գույք ներմուծող այն կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը, գումարային արտահայտությամբ, կազմում է առնվազն 500 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր Հայաստանի Հանրապետություն ներմուծող կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը կազմում է առնվազն 300 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Նախորդ տարվա գնման պայմանագրերի շրջանակներում ներմուծված և մատակարարված դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ընդհանուր քանակը նվազեցվում է գնման պետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված քանակի չափով:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում և մեծածախ առևտուր իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների ցանկը.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը ենթակա է վերանայման ըստ անհրաժեշտության:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության, ներքին գործերի նախարարություններին և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին գրավոր տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնց ներմուծման ծավալները (գումարային շեմը) նախորդ տարում գերազանցել են սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծավալները (գումարային շեմ).

2) ռազմավարական պաշարների պահուստի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում ընդգրկված ապրանքներ ներմուծող կազմակերպությունների կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծավալները (գումարային շեմը) գերազանցելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ ծանուցել այդ կազմակերպություններին այն մասին, որ վերջիններս հաջորդ հաշվետու ժամանակահատվածում հանդիսանալու են ռազմավարական պաշարների պահուստի դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակում իրականացնող կազմակերպություններ։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանելու մասին» N 2144-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1496-Ն որոշման

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ Անվանում Չափման միավոր

ԱՆԶԳԱՅԱՑՆՈՂՆԵՐ

Ընդհանուր անզգայացնողներ

Շնչառման դեղեր

1. 3004 Իզոֆլուրան (հեղուկ շնչառման) 100 մլ հատ

Ներարկման դեղեր

2. 3004 Ֆենտանիլ (լուծույթ ներարկման, 0.005% - 2 մլ) հատ

3. 3004 Պրոպոֆոլ ն/ե ներարկման, 10 մգ/մլ, 20 մլ հատ

Տեղային անզգայացնողներ

4. 3004 Լիդոկային (լուծույթ ներարկման, 20 մգ/մլ; 100 մգ/մլ; 2 մլ) հատ

5. 3004 Պրոկային (Նովոկային) (0.5 % լուծույթ) հատ

Պրեմեդիկացիայի (նախադեղատոգորման) դեղեր

6. 3004 Ատրոպին (լուծույթ ներարկման, 1 մգ/մլ) հատ

7. 3004 Մորֆին հիդրոքլորիդ (լուծույթ ներարկման, 10 մգ/մլ -1 մլ) հատ

8. 3004 Միդազոլամ 15 մգ/3 մլ հատ

ՑԱՎԱԶԵՐԾՈՂ, ՏԵՆԴԱՄԱՐԻՉ, ՈՉ ՍՏԵՐՈԻԴԱՅԻՆ ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՀԱԿԱՀՈԴԱՏԱՊԱՅԻՆ ԴԵՂԵՐ, ՌԵՎՄԱՏԱՅԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱՓՈԽԻՉՆԵՐ

Ոչ ափիոնային, ցավազերծող, տենդամարիչ, ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղեր

9. 3004 Դիկլոֆենակ (դեղահատ կամ դեղապատիճ, 25 մգ - 100 մգ, լուծույթ

ներարկման, 25 մգ/մլ - 3 մլ) հատ

10. 3004 Իբուպրոֆեն (դեղահատ, 400 մգ, ներքին ընդունման լուծույթ, 100 մգ/5 մլ) հատ

Ափիոնային ցավազերծիչներ

11. 3004 Մորֆին լուծույթ ներարկման, 10 մգ/մլ, խմելու օշարակ 20 մգ հատ

12. 3004 Տրամադոլ դեղահատեր, 100 մգ և ներարկման լուծույթ (2 մլ) հատ

Ռևմատային բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ

13 3004 Սուլֆասալազին (դեղահատ, 500 մգ) հատ

ԱԼԵՐԳԻԱՅԻ, ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ

14. 3004 Մեթիլպրեդնիզոլոն 4 մգ, 16 մգ դեղահատ հատ

15. 3004 Ցետիրիզին կաթիլներ ներքին ընդունման 10 մգ/մլ; 10 մլ հատ

ՀԱԿԱԹՈՒՅՆԵՐ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ

Ոչ հատկորոշիչ

16. 3004 Ակտիվացված ածուխ դեղահատեր հատ

Հատկորոշիչ

17. 3004 Կալցիումի գլյուկոնատ (լուծույթ ներարկման, 100 մգ/մլ, 5 մլ կամ 10 մլ) հատ

ՀԱԿԱՎԱՐԱԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ

Բետա-լակտամային դեղեր

18. 3004 Ամպիցիլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 500 մգ) հատ

19. 3004 Ամօքսիցիլին+քլավուլանաթթու (դեղահատ, (500 մգ + 125 մգ, դեղահատ

1000 մգ +250 մգ) հատ

20. 3004 Ամօքսիցիլին+քլավուլանաթթու դեղափոշի ներքին ընդունման լուծույթի

(250 մգ+62.5 մգ)/5 մլ) հատ

21. 3004 Ամօքսիցիլին+քլավուլանաթթու (դեղափոշի ներարկման լուծույթի, 1000

մգ+200 մգ) հատ

22. 3004 Բենզիլպենիցիլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 1 մլն ՄՄ) հատ

23. 3004 Ցեֆազոլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 1 գ) հատ

Այլ հակամանրէային դեղեր

24. 3004 Ազիթրոմիցին (դեղապատիճ կամ դեղահատ 500 մգ, (դեղափոշի ներքին

ընդունման լուծույթի, 100 մգ/5 մլ)) հատ

25. 3004 Սուլֆամեթօքսազոլ + տրիմեթոպրիմ (դեղահատ, 800 մգ +160 մգ) հատ

26. 3004 Ցիպրոֆլօքսացին (դեղահատ, 500 մգ) հատ

Բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքում կիրառվող երկրորդային ընտրության դեղեր

27. 3004 Ամիկացին (ներարկման լուծույթ, 500 մգ/2 մլ) հատ հատ

Հակասնկային դեղեր

28. 3004 Նիստատին (դեղահատ, 500 000 ՄՄ) հատ

29. 3004 Ֆլյուկոնազոլ (դեղապատիճ, 50 մգ, 150 մգ, լուծույթ ն/ե

կաթիլաներարկման 2 մգ) հատ

Հակահերպեսային դեղեր

30. 3004 Ացիկլովիր (դեղահատ, 200 մգ, 400 մգ) հատ

ՀԱԿԱՊԱՐԿԻՆՍՈՆԱՅԻՆ ԴԵՂԵՐ

31. 3004 Լևոդոպա, կարբիդոպա (դեղահատեր, 250 մգ + 25 մգ) հատ

ԱՐՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ

Հակասակավարյունային դեղեր

32. 3004 Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու դեղահատեր, թաղանթապատ

320 մգ + 60 մգ հատ

Մակարդելիության վրա ազդող դեղեր

33. 3004 Հեպարին նատրիում (լուծույթ ներարկման, 5 000 ՄՄ/մլ - 5 մլ) հատ

34. 3004 Վարֆարին (դեղահատ 2,5 մգ) հատ

ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ

Հեղձուկամարիչներ

35. 3004 Նիտրոգլիցերին (դեղահաբ, 0.5 մգ (ենթալեզվային) հատ

36. 3004 Վերապամիլ (դեղահատ, 80 մգ) հատ

Ռիթմակարգավորիչներ

37. 3004 Մետոպրոլոլ (դեղահատ, 25 մգ) հատ

Հակագերճնշումային դեղեր

38. 3004 Նիֆեդիպին (դանդաղ ձերբազատվող, դեղապատիճ կամ դեղահատ, 10 մգ) հատ

Այլընտրանքային

39. 3004 Բիսոպրոլոլ (դեղահատ, 2,5 մգ) հատ

40. 3004 Նատրիումի կոֆեին-բենզոատ (20% լուծույթ, 1 մլ) հատ

Սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղեր

41 3004 Ֆուրոսեմիդ (դեղահատ, 40 մգ) հատ

42. 3004 Ֆուրոսեմիդ (լուծույթ ներարկման, 10 մգ/մլ) հատ

Հակաթրոմբային դեղեր

43. 3004 Ացետիլսալիցիլաթթու դեղահատ, 75 մգ, 100 մգ հատ

44. 3004 Կլոպիդոգրել դեղահատ, 75 մգ, 300 մգ հատ

ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ

Հակաբորբոքային դեղեր, քորամարիչներ

45. 3004 Բետամեթազոն գենտամիցինով (քսուք, նրբաքսուք, 0.1%) հատ

ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ

Ստամոքսաղիքային դեղեր

46. 3004 Պանկրեատին (դեղահատ, դեղապատիճ 50 մգ, 125 մգ) հատ հատ

Թթվամարիչներ, այլ հակախոցային դեղեր

47. 3004 Ֆամոտիդին (ներարկման, 20 մգ/մլ) հատ

48. 3004 Օմեպրազոլ (դեղահաբ, 20 մգ) հատ

49. 3004 Ալյումինիումի հիդրօքսիդ + մագնեզիումի հիդրօքսիդ (դեղահաբ, 400 մգ

+ 400 մգ) հատ

Հակափսխեցուցիչ դեղեր

50. 3004 Մետոկլոպրամիդ (լուծույթ ներարկման, 5 մգ/մլ) հատ հատ

Հակաջղակծկումային դեղեր

51. 3004 Դրոտավերին (լուծույթ ներարկման, 2%) հատ

ՀՈՐՄՈՆՆԵՐ, ԱՅԼ ՆԵՐԶԱՏԱՅԻՆ ԴԵՂԵՐ

Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային դեղեր

52. 3004 Ներարկման ինսուլին (լուծվող)

(լուծույթ ներարկման 100 ՄՄ/ մլ) կարճատև հատ

53. 3004 Ազդեցության միջին տևողությամբ ինսուլին (լուծույթ ներարկման,

(ինսուլին ցինկի դեղակախույթ կամ իզոֆան ինսուլին)) 100 ՄՄ/մլ հատ

54. 3004 Ազդեցության կարճ և միջին տևողությամբ ինսուլին (լուծույթ

ներարկման, (միքստարդ ինսուլին)) 100 ՄՄ/մլ հատ

Վահանագեղձի հորմոններ, հակաթիրեոիդային դեղեր

55. Լևոթիրօքսին (դեղահատ, 50 մկգ)

56 Թիամազոլ (դեղահատ, 10 մգ)

Մկանային ապալարիչներ (ծայրանդամային ազդեցության), խոլինէսթերազի արգելակիչներ

57. 3004 Պիպեկուրոնիումի բրոմիդ (դեղափոշի ներարկման լուծույթի, 4 մգ) հատ

58. 3004 Նեոստիգմին (լուծույթ ներարկման 0,5 մգ/մլ) հատ

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԵՐ

Հակավարակային դեղեր

59. 3004 Տետրացիկլին (ակնաքսուք, 1%) հատ

3004 Հակաբորբոքային դեղեր հատ

60. 3004 Դեքսամեթազոն (լուծույթ (ակնակաթիլներ), 0,1%) հատ

Բբասեղմիչ, հակագլաուկոմային դեղեր

61. 3004 Թիմոլոլ (լուծույթ (ակնակաթիլներ) 0.5 %) հատ

Բբալայնիչներ

62. 3004 Ցիկլոպենտոլատ ակնակաթիլներ 10 մգ/մլ հատ

ԱՐԳԱՆԴԱԿԾԿԻՉՆԵՐ ԵՎ ԱՐԳԱՆԴԱԹՈՒԼԱՑՆՈՂՆԵՐ

Արգանդակծկիչներ

63. 3004 Օքսիտոցին (լուծույթ ներարկման 10 ՄՄ/մլ) հատ

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ

Հակաասթմային, թոքերի քրոնիկ խցանիչ հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր

64 3004 Սալբուտամոլ (շնչառման, 100 մկգ/200 դեղաչափ) հատ

ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ /Պարագաներ/Ներարկիչներ/ԲՆԱ

65. 3005 Թանզիֆ մետր

66. 3005 Վիրակապ 7x14 հատ

67. 3005 Վիրակապ 5x10 հատ

68. 3005 Բամբակ հիգրոսկոպիկ 100 գ հատ

69. 3005 Կպչուն սպեղանի 1,25x5 հատ

70. 3005 Կպչուն սպեղանի 2,5x5 հատ

71. 3005 Կպչուն սպեղանի 5x5 հատ

72. 3005 Կրամերի բեկակալներ աստիճանավոր – վերին վերջույթի հատ

73. 3005 Կրամերի բեկակալներ աստիճանավոր – ստորին վերջույթի հատ

74. 3005 Բեկակալ - պարանոցային N1 հատ

75. 3005 Բեկակալ - պարանոցային N2 հատ

76. 3005 Բեկակալ - պարանոցային N3 հատ

77. 4015 Ձեռնոց վիրաբուժական ստերիլ 6,5-8,5 չափերի զույգ

78. 4015 Ձեռնոց վիրաբուժական ոչ ստերիլ նիտրիլ/լատեքս S, M, L, XL հատ

79. 9018 Նշտար 11,15,23 հատ

80. 6307 Սավան (վիրակապարանի) հատ

81. 9018 Կատետր ն/ե 14,16,18,20,22,24 հատ

82. 9018 Կենտրոնական կատետր հատ

83. 9018 Սուկցիոն կատետր/արտածծման տարբեր չափսի հատ

84. 9018 Կատետր ֆոլի 8,10,12,14,16,18 հատ

85. 9018 Ներարկիչ 1.0 մլ հատ

86. 9018 Ներարկիչ 2.0 մլ հատ

87. 9018 Ներարկիչ 5.0 մլ հատ

88. 9018 Ներարկիչ 10.0 մլ հատ

89. 9018 Ներարկիչ 20.0 մլ հատ

90. 9018 Ներարկիչ 50.0 մլ հատ

91. 9018 Ներարկիչ 60.0 մլ ժանեի հատ

92. 3004 Միզահավաք 2 լ հատ

93. 9018 Ն/ե ներարկման համակարգ հատ

94. 9018 Ն/ե ներարկման համակարգ ֆիլտր հատ

95. 9018 Պլևրալ /թորակալ/ դրենաժ տրոակարով (20,24,28Fr) հատ

96. 9018 Պլևրալ /թորակալ/ դրենաժ առանց տրոակարի (20,24,28Fr) հատ

97. 9018 Պլևրալ դրենաժի համակարգ մեկ դրենաժի համար հատ

98. 9018 Հեյմլիխի փական հատ

99. 9018 Կցորդ խցանիչ հատ

100. 3917 Երկարացուցիչ հատ

101. 9018 Զարկերակային կատետր հատ

102. 6307 Լարան արնեկանգ ռետինե կամ փականով հատ

103. 9018 Ասեղ 21G, 22G հատ

104. 3917 Եռուղի հատ

105. 3005 Սպիրտային խծուծ հատ

106. 8214 Սրվակ կտրիչ հատ

107. 3005 Թանզիֆե անձեռոցիկ ստերիլ հատ

108. 9018 ԷՍԳ էլեկտրոդ հատ

109. 3926 Վիրաբուժական գլխարկ հատ

110. 6211 Վիրաբուժական խալաթ հատ

111. 9018 Նազոգաստրոլզոնդ 14,16,18, 20 հատ

112. 9018 Լարինգոսկոպի հավաքածու հատ

113. 3917 Թթվածնային խողովակ հատ

114. 9018 Ինտուբացիոն խողովակ 6,5, 7, 7,5,8,8,5 հատ

115. 9018 Ստիլետ ինտուբացիայի հատ

116. 9018 Օդամուղ տարբեր չափսի հատ

117. 9020 Թթվածնային դիմակ հատ

118. 9020 Թթվածնային դիմակ պարկով հատ

119. 9019 Ամբու հավաքածու հատ

120. 3926 Արտածծման խողովակ ծայրակալով հատ

121. 9018 Լրինգիալ դիմակ տարբեր չափսի հատ

122. 9018 Տրախեոստոմիկ փող 7, 5, 8 հատ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1496-Ն որոշման

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեղերը և բժշկական նշանակության գույքը տվյալ տարում կուտակվում են նախորդ տարվա ընթացքում ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված սույն որոշման 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) կողմից`

1) «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ծավալների համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման նորմերին համապատասխան` ըստ ժամանակացույցի`

Դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանումը «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ժամանակացույց

ապրիլի 15-ի դրությամբ

(քանակը) սեպտեմբերի 15-ի դրությամբ

քանակը)

N 1 հավելվածով սահմանված դեղեր և բժշկական

նշանակության գույք 50% 100%

2. 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ռազմավարական պաշարների կուտակված նվազագույն քանակ սահմանվում է 50%-ի չափով:

3. 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սկսած կազմակերպությունները պետք է պահպանեն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեղերը և բժշկական նշանակության գույքը մշտապես՝ յուրաքանչյուր տարվա համար 100 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։