Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թ. N 53-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի եկամտային մասի վարչական գանձումներ՝ «46-20-00-Համայնքը սպասարկող անասնաբուժական ծառայություններ», «46-13-00-ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ», «46-08-00-ճոպանուղու ծառայություններ», «28-50-00- այլ ոչ հարկային եկամուտներ» գործառնական նշանակության եկամտատեսակները համապատասխանաբար նվազեցնել 4.000.0, 2,596.5, 22,403,5 և 3,300.0 հազարական դրամներով, ընդամենը՝ բյուջեի եկամտային մասը նվազեցնել 32,3 մլն ՀՀ դրամով:

2. Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 50,323.0 հազար ՀՀ դրամով՝ որից 25.0 մլն ՀՀ դրամն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի զարգացման հնգամյա և տարեկան աշխատանքային պլաններով 2024 թվականին նախատեսվելիք սուբվենցիոն (կապիտալ ծախսերի) ծրագրերի և միջոցառումների իրականացման համար, 25,323.0 հազար ՀՀ դրամ գումարով վարչական բյուջեի ծախսային մասում կատարել նվազեցում:

3. Տարբերության չափով՝ 6,977.0 հազար ՀՀ դրամով, նվազեցնել Ջերմուկ համայնքի ճոպանուղու ծախսերի կատարման նախահաշվի «4111-աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ», «4112-պարգևատրումներ, դրամական խրախուսումներ, հատուկ վճարներ», «4212-էներգետիկ ծառայություններ», «4234-տեղեկատվական ծառայություններ», «4235-կառավարչական ծառայություններ», «4251-շենքերի շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում», «4261-գրասենյակային նյութեր և հագուստ», «4264-տրանսպորտային նյութեր», «4269-հատուկ նպատակային նյութեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար 1,000.0, 1,000.0, 1,500.0, 400.0, 495.0, 500.0, 350.0, 1,632.0, 100.0 հազարական ՀՀ դրամներով:

4․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն՝ ս/թ սեպտեմբերի 20-ի դրությամբ՝

Ընդամենը՝ եկամտային մաս՝ 951,839.0 հազար ՀՀ դրամ

ծախսային մաս՝ 951,839.0 հազար ՀՀ դրամ

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -9

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ Դեմ -2

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ Ձեռնպահ -0

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2024 թ․ սեպտեմբերի 19

ք. Ջերմուկ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։