ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 665-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 27,716,400 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
20.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 665-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում:
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնությունից:
3․ Բարեգործը Կովկասի Բնության Հիմնադրամ
4․ Ծրագրի կատարողը «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, գյուղ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278
5․ Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն
6․ Ծրագրի բյուջեն 27,716,400 դրամ, որից 483,900 դրամը նախորդ տարվա մնացորդն է
7․ Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետություն
8․ Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մարտի 1-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը – 27,716,400 դրամ, այդ թվում`
ա. ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 11,569,000 դրամ.
բ. գնում չհանդիսացող ծախսեր (3-4-րդ եռամսյակ) – 500,000 դրամ (հարկային արտոնություն չի ակնկալվում).
գ. նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,494,000 դրամ.
դ. այլ ծախսեր (3-4-րդ եռամսյակ) – 300,000 դրամ.
ե. հիմնական միջոցների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 9,853,400 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 11,569,000 դրամ, այդ թվում՝
ա. գործառնական բնույթի և բանկային ծառայություններ – 40,000 դրամ, այդ թվում՝ բանկային ծառայությունների միջնորդավճարներ – 10,000 դրամ և ՀԴՄ սպասարկման գումար – 30,000 դրամ.
բ. էներգետիկ ծառայություններ – 4,310,000 դրամ՝ վարչական շենքի և Ղազանչիի այցելուների կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախս, սակագինը՝ ցերեկայինը 1 կվ/ժամը՝ 50.48, գիշերայինը 40.48, ընդամենը 94.766 կվ/ժամ էլեկտրաէներգիա.
գ. կոմունալ ծառայություններ – 850,000 դրամ, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ախուրյան կիրճ և Արևմտյան տեղամասերի աղբահանության ծառայություն՝ 18 կետից 3 ամիս տևողությամբ – 680,000 դրամ և ջրամատակարարման ծառայություն՝ 825 խորանարդ մետր ծավալով – 680,000 դրամ.
դ. կապի ծառայություններ – 750,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի և տարածքներում տեղադրված տեսախցիկների համացանցի և հեռախոսակապի ծառայություն,
ե. ապահովագրական ծախսեր – 200,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից շահագործվող 5 ավտոմեքենաների համար ԱՊՊԱ ծառայության վճար, 1 ավտոմեքենայի համար միջինը՝ 40,000 դրամ.
զ. գույքի և սարքավորումների վարձակալություն – 699,000 դրամ՝«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար հատուկ նպատակային տեխնիկայի վարձակալություն (սեպտիկ հորերը մաքրող տեխնիկայի, էքսկավատորի, գրեդերի).
է. համակարգչային ծառայություններ – 300,000 դրամ՝ հաշվապահական ծրագրերի ծառայությունների և համակարգչային ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար.
ը. տեղեկատվական ծառայություններ- 320,000 դրամ, այդ թվում՝ տերմինալի սպասարկման – 120,000 դրամ և տպագրական ծառայություններ – 200,000 դրամ,
թ. ներկայացուցչական ծախսեր – 600,000 դրամ՝ ներկայացուցչական ծախսեր թվով 5 միջոցառումների համար.
ժ. ընդhանուր բնույթի այլ ծառայություններ – 1,000,000 դրամ, այդ թվում՝ Ղազանչիի այցելուների կենտրոնի շենքի, բակի և հարակից տարածքի համար խնամքի ծառայություններ (633 քմ ընդհանուր մակերեսով) – 600,000 դրամ և հողերի չափագրման ծախսերի կատարման համար (508.85 հա ընդհանուր մակերեսով) – 400,000 դրամ.
ի. մասնագիտական ծառայություններ - 500,000 դրամ՝ գնումների համակարգողի որակավորում ունեցող կազմակերպությունից ծառայությունների ձեռքբերում.
լ. մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում – 2,000,000 դրամ, այդ թվում՝ 5 մեքենաների վերանորոգման և ընթացիկ սպասարկման ծառայությունների ձեռքբերում – 1,500,000 դրամ ու համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 150,000 դրամ, ինչպես նաև գրասենյակային սարքավորումների (տեսաձայնագրման սարքերի) ընթացիկ վերանորոգման ծառայություն – 350,000 դրամ:
2) նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,494,500 դրամ, այդ թվում`
ա. գրասենյակային նյութեր - 440,000 դրամ, այդ թվում՝ գրասենյակային նյութեր – 200,000 դրամ և արտահագուստի ձեռքբերման ծախսեր – 240,000 դրամ.
բ. գյուղատնտեսական ապրանքներ – 180,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող թվով 8 ձիերի համար կերի ձեռքբերում.
գ. տրանսպորտային նյութեր - 3,509,200 դրամ, այդ թվում՝ բենզին «ռեգուլյար» (2,000 լիտր) – 980,000 դրամ, դիզելային վառելիք (1,500 լիտր) – 810,000 դրամ, սեղմված բնական գազ (6,500 կգ) – 1,719,200 դրամ.
դ. կենցաղային և հանրային սննդի նյութեր - 613,900 դրամ՝ կենցաղի ապահովման համար մաքրող լվացող նյութեր.
ե. հատուկ նպատակային այլ նյութեր - 751,400 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ տարաբնույթ նյութերի համար ծախսեր:
3) այլ ծախսեր- 300,000 դրամ այդ թվում`
ա. պարտադիր վճարեր – 300,000 դրամ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկեր և տուրքեր:
4) հիմնական միջոցների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 9,853,400 դրամ, այդ թվում`
ա. տրանսպորտային սարքավորումներ – 6,020,000 դրամ՝ ձյունագնաց (1 հատ),
բ. վարչական սարքավորումներ – 2,935,000 դրամ, այդ թվում՝ համակարգիչներ (4 հատ) - 1,120,000 դրամ, ջեռուցման համակարգ (1 հատ) - 980,000 դրամ, աթոռ գրասենյակային (10 հատ) - 400,000 դրամ, կենցաղային սառնարան (1 հատ) 235,000 դրամ, տեսահսկողության համակարգ (1 հատ) - 200,000 դրամ,
գ. այլ մեքենաներ և սարքավորումներ - 280,000 դրամ՝ մուտքի դարպասներ (1 հատ),
դ. նախագծահետազոտական ծախսեր – 618,400 դրամ՝ վարչական շենքի և հյուրատան տեխնիկական վիճակի գնահատման ծառայություն:
5) ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացվելու են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հաստատված գնումների պլանի համաձայն: Նախահաշվային գների համար հիմք են ընդունվել ՀՀ Շիրակի մարզում կատարված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում ձևավորված նվազագույն գները:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը 1) կազմակերպչական ծախսեր – 5,060,000 դրամ՝
ա. էլեկտրամատակարարում – 4,310,000 դրամ.
բ. համացանց – 750,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Շրջակա միջավայրի նախարարություն
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
20.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ