Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2021 թվականի թիվ 19 քաղ. Նուր-Սուլթան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի` 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 11 կարգադրության համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի՝ կից ներկայացվող բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը:

2. Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին տնտեսավարող սուբյեկտների ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար նախատեսել տեղեկությունների փոխանակման հնարավորություն՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին համապատասխան ստեղծված դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ստեղծված հետագծելիության ազգային համակարգի միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պայմաններին և կարգին համապատասխան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմաիլով Ու. Կարմիշակով Ա. Օվերչուկ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։