ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3558-Ա «17» սեպտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
17.09.2024թ.
հ. 3558-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Թամարա Ջագանյան Նոր Արեշ 36-րդ փողոց, հ.54/2 բնակելի տուն Նոր Արեշ 36-րդ փողոցի հ.54/2 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 05.09.2024թ. հ.1829 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 36-րդ փողոց, հ.54/1 01053R2QBQFK
2 Մովսես և Թամարա Պետիկյաններ Նոր Արեշ 25-րդ փողոց, հ.27 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.04.2015թ. հ.7202, հ.7203 և հ.7204 վկայագրերով, Մովսես և Թամարա Պետիկյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Արեշ 25-րդ փողոցի հ.27 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 25-րդ փողոց, հ.27/2 01053WMYTU59
3 Մարիյա Սահակյան,
Նելլի և Ինգա Խաչատուրյաններ Ն. Զարյան փողոց, հ.124 բնակելի տուն Ն. Զարյան փողոցի հ.124 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 28.02.2023թ. հ.2567, 24.08.2023թ. հ.13044 և 03.05.2023թ. հ.5818 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.124/3 01033DXTHKGR
4 Գևորգ Հակոբյան
/լիազորված անձ/
Արսեն Միրզոյան Հ. Շիրազի
փողոց, հ.36 շենք, հ.73 բնակարան Արսեն Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Շիրազի փողոցի հ.36 շենքի հ.73 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.05082024-01-0127, ընդ. բաժ. 1.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Շիրազի փողոց, հ.36 շենք, բն.73/1 01013C62JWXB 0088
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան