Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-02-01-ից մինչև 2002-09-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-09-03Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 216

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1999 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 216 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀՀ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-8-ն ընկած ժամանակահատվածում` հաշվարկման օրվան նախորդող 5 շաբաթվա ընթացքում` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված 30-360-օրյա ժամկետայնության ավանդների և դրանց ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված 30-360-օրյա ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17` շաբաթական հաշվետվությունները:

2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է 30, 60, 90, 180 և 360-օրյա ժամկետով, ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի տոկոսադրույքները` 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկման (էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքով) և համապատասխան ծավալներով կշռման միջոցով.

Ակտի պատկեր

որտեղ`

I - վերահաշվարկված տոկոսադրույքն է 360 օրյա ժամկետի համար, վերահաշվարկված

t - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների ժամկետայնությունը,

it - տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների անվանական տոկոսադրույքը t ժամկետայնության համար,

Ակտի պատկեր

որտեղ`

I - բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է, հաշվարկային

I - j-րդ գործարքի վերահաշվարկված տոկոսադրույքը,

j վերահաշվարկված

V - j-րդ գործարքի ծավալը,

j

n - հաշվարկում ընդգրկված գործարքների քանակը:

3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված այն վարկերը և ներգրավված ավանդները, որոնց 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքները շեղվում են հաշվարկման ժամանակահատվածի տվյալների հիման վրա 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքներով հաշվարկված` իրենց կշռված միջիններից 50% և ավելի չափով:

(3-րդ կետը խմբ. 01.02.00 թիվ 17)

(կարգը խմբ. 01.02.00 թիվ 17)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։