Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-12-16-ից մինչև 2001-06-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-06-22Բացել ARLIS-ում

041.0665.18.10.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 1999 թվականի N 650

քաղ. Երևան

ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրապետության հանքահումքային ներուժի պահպանության ռազմավարության, արդյունավետ օգտագործման և համապատասխան երկարաժամկետ ծրագրերի մշակման իրականացման կազմակերպումն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել ընդերքի պահպանության և արդյունավետ օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` պարբերաբար քննության առնել ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմինների ու ընդերքը շահագործող կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հիմնահարցեր և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` այդ թվում`

ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև դրա հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման ու հանրապետության հանքահումքային հենքի զարգացման հրատապ և առանցքային խնդիրների վերաբերյալ.

բ) ընդերքի բնագավառում հարաբերությունների կարգավորման կազմակերպական, իրական և տնտեսական մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ.

գ) ընդերքի բնագավառում լիցենզավորման սահմանված կարգի և պայմանների իրականացման ապահովման վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 18-ի N 650 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ընդերքի պահպանության եվ արդյունավետ օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի

Վ. Շիրխանյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Վարդանյան - ՀՀ բնապահպանության նախարար

Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Գ. Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Կ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ա. Հակոբյան - «Հայլեռտեխհսկողություն» վարչության պետ

Յու. Աղաբալյան - ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի նախագահ

Ֆ. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի խորհրդական

Վ. Ավետիսյան - ԵՊՀ-ի ընդհանուր երկրաբանության ամբիոնի դոցենտ

Ս. Արզումանյան - «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Պ. Ալոյան - «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի երկրաբանության լաբորատորիայի վարիչ

Շ. Ամիրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար

Գ. Շեխյան - «Գեոէկոնոմիկա» գիտական կենտրոնի տնօրեն

Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

Ռ. Թորոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 29.11.99 N 734)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։