Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.01.33.05.03.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

5 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 1999 թվականի N 133

քաղ. Երևան

«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու «Երևանի օպտիկաֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության համաձայնությունը և Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր-արտադրական մասնաշենքի անավարտ շինարարության օբյեկտը, պահեստները, երկու ջրամբարը, օդափոխության շենքերը և շինությունները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին:

(1-ին կետը խմբ. 23.04.03 N 455-Ա)

1.1. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման և համապատասխան փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների կատարումը:

(1.1-ին կետը լրաց. 23.04.03 N 455-Ա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։