ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «33» թիվը փոխարինել «34» թվով.
2) որոշումը N 33 հավելվածից հետո լրացնել նոր՝ N 34 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված հարցաշարի 1-ին և 2-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևան
26.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1517-Ն որոշման
«Հավելված N 34
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունիսի 6-ի N 730-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
____________________________________
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ)
ստորաբաժանման անվանումը,
____________________________________
հեռախոսահամարը, գտնվելու վայրը
____________________________________
ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________
ազգանուն, անուն, հայրանուն
____________________________________
ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________
ազգանուն, անուն, հայրանուն
____________________________________
ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________
ազգանուն, անուն, հայրանուն
Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_______ 20 թ. ավարտը _____________ 20 թ.
___________________________________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,
______________________________________________________________Հ Վ Հ Հ
Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը
_________________________________________________________________ ____________________
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները
(հեռախոսահամարը)
_________________________________________________________________ ____________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը
(հեռախոսահամարը)
Ստուգման հանձնարարագրի համարը`_______ տրված`__________ 20 _____թ.
Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` ______________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN Հարց Հղում նորմատիվ իրավական ակտին Պատաս-խան Կշիռ Ստուգման մեթոդ Մեկնաբա- նություն
Այո Ոչ Չ/պ
1. Արդյո՞ք պահպանված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս 10.0 Փաստաթղթային, տեսազննություն
2. Արդյո՞ք ապահովված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգության համար լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին կանոնակարգի
նվազագույն պահանջները «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս 10.0 Փաստաթղթային, տեսազննություն
3. Արդյո՞ք հյուրանոցային ծառայություն մատուցող անձը վարում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ
տվյալների գրանցամատյան «Զբոսաշրջության մասին» օրենք 22-րդ հոդված 1-ին մաս 8.0 Փաստաթղթային, տեսազննություն
4. Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված հյուրանոցի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս 4.0 Փաստաթղթային, տեսազննություն
5. Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված առողջարանի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների
վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը «Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս 4.0 Փաստաթղթային, տեսազննություն
6. Արդյո՞ք հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսանելի հատվածում (համացանցում կամ գովազդային նյութերում) տեղադրված են հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակի և անվանման, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում` նաև համապատասխան որակավորման կարգի նշանի վերաբերյալ
տեղեկատվությունները «Զբոսաշրջության մասին» օրենք 21-րդ հոդված 1-ին մաս 2.0 Փաստաթղթային, տեսազննություն
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Այո» առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V
2. «Ոչ» բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ V
3. «Չ/պ» չի պահանջվում, չի վերաբերում V
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) «Զբոսաշրջության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-4-Ն օրենք:
Տեսչական մարմնի ծառայող _____________________ Տնտեսավարող___________________ »:
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
26.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2024 թվական: