Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 869-Ա

ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 869-Ա որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ժ. Անդրեասյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Սաղյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի

նախագահ (համաձայնությամբ)

Վ. Սիրունյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Ս. Հայոցյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Լ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Է. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության

հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության

պետի տեղակալ

Ն. Փահլևանյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության

բաժնի պետ

Գ. Վարդանյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

(համաձայնությամբ)

Հարություն վարդապետ Կիրակոսյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Հ. Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ո. Մարուխյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության

ամբիոնի պրոֆեսոր

Ա. Համազասպյան - Յուրի Սարգսյանի դստեր ամուսինը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։