Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«23» սեպտեմբեր 2024 թ. N 289-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի «Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը և ընդունարանում վարվող բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 44-Ն հրամանի հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«16. Ընդունարանի ընդհանուր բաժնի առաջնային հատվածում Ընդունարանի բուժանձնակազմը ջերմաչափում է բժշկական կազմակերպություն դիմած (բերված) բոլոր պացիենտներին, հավաքում է համաճարակաբանական վերհուշ` ճշտելով վարակիչ հիվանդություններով անձանց հետ շփման փաստը և դրա ժամկետները, զննությամբ պարզում է պացիենտների մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը (հազ, կատարալ երևույթներ, կոնյուկտիվիտ, քթահոսություն, ցան, մկանացավ, փորլուծություն, գլխացավ և այլ ախտանշաններ), որից հետո, վարակիչ հիվանդության կասկածի դեպքում, բուժանձնակազմի կողմից անհրաժեշտ է`»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

23.09.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։