Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3647-Ա «24» սեպտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի կողմից 02.09.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/278 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար տնտեսական ապրանքների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ՏՐԻԳՈՆ ՄԱՏՐԻՔՍ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա է եղել անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ. ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 16.09.2024 թվականին Մասնակցին ծանուցվել է հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունը, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը չի շտկվել: Գնահատող հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել:

Գնահատող հանձնաժողովը ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/278 ծածկագրով ընթացակարգը` 19-րդ, 23-րդ, 26-րդ, 36-րդ չափաբաժինների մասով, հայտարարել է չկայացած և չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 18.09.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ՏՐԻԳՈՆ ՄԱՏՐԻՔՍ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։