Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդվածով.
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդվածով.
«Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում
1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու և ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքերում:»: